Այս էջը հաստատված է

մոր միջև պաղություն ինկեր էր։ Մայրը, խեղճ ու կրակ գավառացի կին մը, խելքին փչեր էր, որ Օվիկը եթե դպրոցը շարունակեր, ավելի լավ կըլլար, բայց հայրը ընդդիմացեր էր և պնդեր, որ ավելի աղեկ էր արհեստի դնեին և ինքն իրեն որոշած էր Օվիկը ձիու ճամպազ դարձնել, որովհետև իր արհեստը ապերախտ արհեստ էր, խալաճությամբ[1] ո՞վ կրցեր էր հարուստ ըլլալ։

Օվիկը վեց տարիե ի վեր Գևոյին կը ծառայեր, ձիերը ջրելու կըտաներ, թիմար կըներ, թրիքները կը մաքրեր, կենդանիներուն վերքերը կը լվար և ատեն֊ատեն ալ ձիու պոչ կը բռներ, որովհետև էգ ձիու տերը քառորդ մը կուտար անպայման իբրև պախշիշ։

Այս դրամով Օվիկը շիշ մը օղի կը տաներ իր հորը։

— Պապա, պախշիշի փարա է, խմե՛,— գոհունակությամբ կը հայտարարեր Օվիկը։

— Տեսա՞ր, կնիկ,— կը դառնար Օվիկի հայրը իր կնոջ― տեսա՞ր, վարժատունը պախշի՞շ պիտի տայի՜ն, աֆերիմ, տղաս, աֆերիմ, վարձքդ կատար։

Օվիկի վարձքը ձիու պոչ բռնելն էր։

— Վաղը,― կը շարունակեր խոսակցությունը ճամպազ Գևոն,— վաղը Տոռին ծախենք, հը՛, ի՞նչ կըսես ասոր, Օվի՛կ, հա՜յ գիտի թերես, մա՛րդ եղար, մա՜րդ…

— Ատոր խոսք չի կա, աղա,— կը մլավեր Օվիկը։


Գ

Երկրորդ օրն է։ Տոռին դուրս են հանած ծախելու։

Տոռին գնված էր ծախվելե տասն և յոթն օր առաջ։ Բոլորը Գևոյին վրա ծիծաղեցան։

— Ի՞նչ ձի է, որ կառնե։

Բայց ամեն անոնք, որոնք Գևոյի ճամպազական հեղինակության վրա գաղափար ունեին, գլուխնին երերցուցին և ըսին.

— Գևոն սատկածն ալ կրնա ծախել, ոչ թե միայն շնչող ձին։

Տոռին գնված ատենը միայն ոսկոր էր։ Տերը փոխանակ

  1. կլայեկություն