Այս էջը հաստատված է

ազատ թողնելու ձին՝ բերած էր հրապարակ իբրև կաշի ծախելու։ Գևոն վճարեց երեք մեճիտե։

Տոռին բերին տուն և պահեցին տասն և յոթն օր մութ ախոռին մեջ, դուռն անգամ զգուշությամբ բանալով և գոցելով, որպեսզի չըլլա թե լույսի շող մը իյնա Տոռի աչքերեն ներս։ Օվիկը խնամեց ուշի֊ուշով, համաձայն իր վարպետին տված հրահանգներուն։

Գևոյի տված հրահանգներեն ամենեն կարևորը այն էր, որ Օվիկը օրական մեկ քանի անգամ պիտի մտներ մութ ախոռը և զանազան ձայներով և հպումներով պիտի ջղայնացներ ձին, որպեսզի լույս աշխարհ բերած օրերնին՝ արդեն կենդանին կատաղած ըլլալու վիճակին հասած ըլլար՝ ցատկելու, անհանգիստ շարժումներ ընելու համար։

Օվիկը հեծած է Տոռիին վրա, հաճախորդները դատապարտյալի պես կանգնած են և կը դիտեն։

Օվիկը մեկ վար, մեկ վեր կերթա ու կուգա սարսափելի աղմուկներով, Գևոն կանգնած է հաճախորդներու միջև և մերթ ընդ մերթ խոսք կը նետե։

— Արաբական ճինս է, ամմա լավ չեն նայած։

Հետո կը կեցնե Օվիկը և ինք կը հեծնե վերջին անգամ ըլլալով հանդիսավորություն տալու Տոռիի քայլքին, որպեսզի հետո կարենա պետք եղածին պես խոսիլ։

— Հե՜յ, հե՜յ, հե՜յ, քեհլա՛ն, քեհլա՛ն, ծախածս քեհլա՜ն է…

Տոռին անհասկանալի ջղային շարժումներ կընե երբ մեկը կա վրան հեծած, բայց երբ կիջնե, հանդարտ կը կանգնի և գլուխը կը կախե։ Արդեն անցավ մութեն դեպի առատ միջօրեի լույսը հանկարծակի դուրս գալու ջղայնությունը։ Բայց Գևոն չի թողուր, որ Տոռին հանդարտ մնա, Օվիկը միշտ վրան է, միշտ դեպի վար և վեր։

— Հե՜յ, հե՜յ, հե՜յ, արապիստան ջեօլլերտեն[1], արապիստան…

Հինգ ոսկիեն Գևոն կիջնա մինչև մեկուկես ոսկիի և հաճախորդներեն մեկը կը համաձայնի գնել։

Օվիկը կիջնե վար, ձին կը հանձնե գնողին և կը բռնե իր

  1. արաբական անապատներից