Այս էջը հաստատված է

վարպետին և գնողին ձեռքերը, կը միացնե իրարու և թոթվելով, հանդիսավոր կերպով կը հայտարարե.

— Տեօնենոն…

Գնողը ձին կառնե և կը հեռանա։

— Օվիկ, լավ քշեցինք, եթե վաղը փյուզյուր[1] մը դուրս չի գա նե։

— Բան մը չըլլիր, աղա, մի վախնար,— կը պատասխանe Օվիկy։

Մյուս օրը փյուզյուրը դուրս կուգա։ Ձին ետ են բերած։

— Իշու պես բան է,— կը հայտարարե Տոռին գնողը,— ականջները թիզ ու կես կը կախե, կը կանգնի։

— Դուք ձին հեծնալ չեք գիտեր, Օվի՛կ,— կը պոռա Գևոն,― մեր փալանը բեր։

Օվիկը մագնիսական, մոգական փալանը կըբերե, կը փոխե գնողի ձիուն վրա անցուցած փալանին հետ։

Գևոն կը հեծնե և նույնհետայն կը սկսին Տոռիի եռանդուն շարժումները։ Կը ցատկե, կը վրնջե, բերան են փրփուրներ դուրս կուտա։ Գևոն կը բերե ետ, կիջնե վար.

— Ես չըսի՞ օր ձի հեծնել չեք գիտեր. պետք է սովրիք, յավրում, սովրի՛ք։

Գնողը գլուխը կախ և խորապես համոզված, որ ձի հեծնել չի գիտեր, ձիուն սանձեն կը բռնե ու կը մեկնի առանց դույզն կասկածն ունենալու միամիտը, որ Գևոյին մոգությունը, մագնիսական ուժը ձին լավ հեծնելու մեջ չէր կայանար, այլ այն սուր գամերուն, որոնք տեղավորված էին Գևոյի փալանի տակը և որոնք կը ծակեին խեղճ անասունի կռնակը, և անասունը կը ցատկեր, անհանգիստ և ջղային շարժումներ կ՚ըներ։


Դ

Եվ ճամպազ Գևոն օր մըն ալ ինք չարաչար և աննախնթաց կերպով խաբվեցավ և այդ խաբվիլը ճակատագրական դարձավ իր կյանքին համար։

  1. անհամություն, համը դուրս գալ