զայն հեռու կարծեի, հանկարծ քովս կը գտնեի։ Սերը բռնություն մ'է, ահագին, անդիմադրելի զորություն մ'է. ո՞ր միջոցներով կրնա ապիկար սիրտն անոր հաղթել։ Երբ սրտին շղթաներն դյուրաբեկ են՝ զանոնք ջախջախելը դյուրին է․ բայց երբ ծանր են իմիններուս նման, ա՜հ, ոչ այլ ինչ կը մնա եթե ոչ գլխիկոր համակերպիլ։
Տակավ առ տակավ կը զորանայի, և Կոմսն անձնվիրության նոր ապացույց մի կուտար ինձ ամեն օր․ մերթ կը ջանար սենյակս գեղեցիկ և ընտիր ծաղիկներով զվարթացնել, մերթ դիրքերով կը պաշարեր զիս, և մերթ այլ և այլ ուրիշ փոքրիկ ընծաներով։ Օրվան մեկ մասն ինձ հետ կանցըներ, երբեմն զվարթ և երբեմն ծանր խոսակցությամբ ջանալով ձանձրույթս փարատել։ Բոլոր ճիգս կը թափեի անկե ցավերս քողարկելու որպեսզի յուր գթած սիրտը չի վիրավորեմ. զի տխրության գույնով երեսը կը ծածկվեր, երբ անզուսպ հառաչանք մի բերնես կելներ, և կամ արտոսր մ'աչքիս մեջ կերերար։
Առանձին սենեկիս մեջ կը ճաշեի միշտ. բայց օր մի Կոմսն հրաման խնդրեց սեղանակիցս ըլլալու։ Ի՞նչպես, Կո՛մս, ըսի, այդ հրամանին՞ կսպասեք։ Շնորհակալ եմ, տիկի՛ն, պատասխանեց երախտագիտությամբ։ Զիս Մայտա անվանեցեք, ըսի, իրավունքնիդ է այդ։ Տարիքս կուտա ինձ այդ իրավունքը գուցե, շարահարեց Կոմսը ժպտալով։ Տարիքնիդ, Կո՛մս, պատասխանեցի, մեծ չթվիր այդպիսի իրավանց տեր ընելու համար զձեզ, այլ իմ նկատմամբ ունեցած ձեր անձնվիրությունն և անհուն բարիքդ կուտան ձեզ սույն իրավունքը։
Կոմսն համակրալից դեմք մ'ուներ և հազիվ քառասուն կամ քառասունհինգ տաբու կը թվեր ըլլալ, յուր ազնիվ դեմքին վրա կարծես թե տխրությունը դրոշմված Էր։ Աչքերն սրամտությունը կը հայտնեին, լայն Էր ճակատը, մազերն ու մորուքը սկսած էին ճերմակիլ, հասակը բավական բարձր էր, ձայնն անուշ, ժպիտը մելամաղձոտ, ազնիվ և անարվեստ էր քաղաքավարությունը, առատ և իմաստալից էր խոսակցությունը․ վերջապես բնական ազնվություն մի կը տիրեր բոլոր անձին վրա։
Օր մի երբ կը խոսակցեինք, յուր գոհունակությունը հայտնեց