Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/102

Այս էջը սրբագրված է

զայրույթն ոչինչ․ ոչինչ կը տեսնե, ոչինչ երկյուղ կազդե իրեն, միայն թե կը կամի և հառաջ կը քայլե․ մինչդեռ ժողովուրդք ի սկզբան կը մռնչեն ցած ձայնիվ, և հետո կորոտան, կսպառնան, և այն տրտմտությունը որ ի ներքուստ կեռայր, կը հուզվեր, հանկարծ կը ճայթի՝ իբրև հրաբուխ, հուր և մահ շուրջ տեղացնելով։

Նպատակս վերջին հարյուր տարվան պատմությունն ընել չէ ձեզ, որուն գուցե ինձ չափ տեղյակ եք, զի Գաղղիո պատմությունը բոլոր ազգաց պատմությունն է նաև․ այլ պիտի հիշատակեմ միայն այն դեպքերն որք մեծ հորս հետ հարաբերություն մ'ունին։

Պայոնի պատերազմին մեջ այնչափ արիության ապացույցներ տվավ նա, որ մահն առ ոչինչ համարելով կը դիմագրավեր․ և մինչդեռ վիրավորյալ էր, կուզեր դարձյալ հոտս կանգուն մնալ։ Վերջապես յուր սոսկալի վերքերեն արյունն այնչափ հորդառատ հոսեց, որ նվաղեցավ պատերազմի դաշտին վրա, և զինքը մեռած կարծեցին, բայց չի մեռավ, այլ ապրեցավ յուր սիրելի կայսեր ծառայելու համար վերստին։

Պայոնի ճակատամարտն ակներևաբար հայտնեց Նապոլեոնի թե ժողովրդոց ընդդիմությունն և զայրույթն ի հաշիվ առնվելու է։ Մոսկվայի մեջ ասոր ապացույցն շատ իսկ ունեցավ, երբ Ռուսերն իրենց քաղաքը չի խնայելով կրակ տվին։ Հայնժամ Գաղղիո մեծ բանակը նահատակվեցավ կրակներուն մեջ այրելով, և կամ Պերեզինայի արյունախառն ջուրերուն մեջ խեղդվելով։ Գաղղիացվոց ուրիշ միջոց չի մնաց բայց նահանջը. հուրն ու բոցը փախուստի խառնաշփոթությունը կը սաստկացնեին, պարտյալներն ամենայն կողմանե շրջապատելով՝ իբրև անողոք հակառակորդ, նույնպես և մատնիչ ջուրերն որք անոնց կիսասպառ դիակները կը թավալեին հաղթանակավ․ ինչպես և նախատյալ ժողովուրդք՝ որք իրենց ատելությունն ու վրեժխնդրությունը միացնելով կը ջանային փլել այն բռնակալը որ զիրենք անգթաբար կոխկռտած էր իբրև բացարձակ տեր, իրենց թագավորաց գահերը հափշտակելով՝ և պարգեվելով եղբարցը, ազգականացը և զորապետացը, յուր անձնական շահերն ի նկատ առնելով միայն։

80

5