Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/107

Այս էջը սրբագրված է

հակակրություն ընդունելով։ Քոռին յուր հորը կը զոհեր յուր տասնևինն գարունները, սիրտն և շնորհքները, զի որևէ մերժում ի կորուստ պիտի մատներ յուր հայրն։ Այս դառն խոստովանությունը կարծես թե երակներես բոլոր արյունս քամեց, հանդերձ այսու կը հուսայի դարձյալ թե օր մի գեղանին իմս պիտի ըլլա դարձյալ։

Զիրար կը տեսնեինք միշտ զիրար պաշտելով, և կսպասեինք․․․ի՜նչ բանի․ մենք ևս չգիտեինք։ Վերջապես Քոռինին նշանածն ուզեց փութացնել հարսանյաց հանդեսը զոր տարաբախտ աղջիկն հեռացնելու միջոց գտած էր միշտ։ Մարդը կսպառնար կատարելապես ավերելու Քոռինին հորը վաճառականական գործողություններն, և հայրը կսպառնար յուր զավակն ուրանալու։ Կատղած, հուսահատած, սիրուհվույս հորը կը ներկայանամ, մեր փոխադարձ սերը կը հայտնեմ անոր, կիմացնեմ ամեն զոհ կատարելու պատրաստ ըլլալս և աղջիկը կը խնդրեմ ինձ հարսնացնելու։

նախ սրտմտեցավ նա և ուզեց զիս ճամփել․ բայց հետո ի գութ շարժեցավ տեսնելով արտասուքս, երիտասարդությունս, լսելով թախանձանքս։ Ինքն ալ հուզվեցավ և կարեկցությամբ ըսավ․ «Քոռինս կը զոհեմ՝ պատիվս և մյուս վեց զավակացս ապագան փրկելու համար։ Բախտս աղջկանս նշանածին ձեռաց մեջն է. այդ մարդը կը պաշտե զնա, և չկա նկատմունք որ զինքը հրաժարեցնե զավակես։ Ըսե՛, ինչ՞ կրնամ ընել․ կարծես թե հոգիս չա՞րյունիր աղջկանս մարտիրոսությունը պատրաստելով»։ Ինչ՞ կրնայի պատասխանել, ի՞նչ կրնայի ընել։ Ուզեցի Քոռինին հետ փախչիլ, բայց նա չհաճեցավ՝ հորը չվնասելու համար, և սակայն յուր սերն անոր զոհելու քաջությունը չուներ։

Հարսանյաց սահմանված օրն մոտեցավ, և կարծես թե դժոխք բոլոր հուրերովն և տանջանքներովն հիս կը բնակեր։ Տխուր էր Քոռին, սակայն կերևար թե բախտին կուզեր հպատակիլ։ Այս պատճառով կը մեղադրեի զինքը սաստիկ կշտամբանոք, ծայրահեղ դառնությամբ, և նույնիսկ կը կասկածեի յուր զգացումեն։ «Հանգի՛ստ եղիր, կըսեր, դո՛ւ ինքդ պիտի զատես եթե կը սիրեմ զքեզ»։

85