Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/11

Այս էջը սրբագրված է



2

Կանանց ազատության հարցով մտահոգված Տյուսաբի համար հրապարակախոսական ելույթների հասարակական հնչումը թույլ էր թվում։ Անհրաժեշտ Էր ոչ միայն ազդարարել կնոջ իրավունքը, այլև ցույց տալ կոնկրետ սոցիալական այն հանգամանքները, որոնց մեջ գտնվում էր կինը, ներկայացնել ընտանիքի և բարոյականության կենդանի պատկերը։ Այսպես, Տյուսաբը կանանց և ընտանիքի պրոբլեմը փոխադրեց գրականության բնագավառը։ Իր վեպերում նա ամենուրեք զուգորդեց երկու տենդենց․ մի կողմից ցույց տվեց իրականության պատկերը, ներկայացրեց կնոջ հասարակական կապանքները, մյուս կողմից գաղափարական հերոսների միջոցով առաջադրեց բարոյագիտական իր թեզերը։ Այս սկզբունքով է գրված առաջին վեպը՝ «Մայտան»։ Հեղինակն այստեղ կանանց իրավունքի հարցը ներկայացրել է միայնակ կնոջ հասարակական գոյության տեսանկյունով՝ ի՞նչ է կինը՝ եթե նա ամուսին չունի, և այս իմաստով էլ նա ընտրել է իր գլխավոր հերոսին՝ Մայտային։

Ճակատագիրը դաժան խաղ խաղաց Մայտայի հետ, մի կարճ ժամանակում մահացան ծնողներն ու ամուսինը և նա ակամա դրվեց այնպիսի պայմանների մեջ, որ երբեք չէր ենթադրում։ Մենակ, անօգնական, մի տակավին երիտասարդ կին, որ մինչ այդ չէր մտածել իր ինքնուրույնության մասին, ստիպված պետք է կրեր կյանքի դառնությունները։ Ապագան նրան երևում էր այնպե՛ս մշուշապատ, հեռանկարներն այնքա՛ն անմխիթար… «Մեռավ ամուսինս, մեռավ նաև մեծությունս և անդորրս. ամենայն ինչ կորսվեցավ, ավերակ կա միայն շուրջս և տխուր հիշատակը փառավոր անցյալիս»։

Փառավոր կյանքի սովոր, երջանիկ անհոգության վայելքը ճաշակած՝ նրան սարսափելի էր թվում մենակությունը և նա վերջ կտար իր կյանքին, եթե չլիներ իր միակ դուստրը։ Բայց նա մայր Էր և չէր կարող աղետներով լի կյանքի տարերքին հանձնել նրան և գուշակել նրա կործանումը։ Տխուր մենության օրերի նրա միակ ապավենը տիկին Սիրան էր, որի հետ բաժանա էր իր տվայտանքները և գեթ լսում մխիթարիչ խոսքեր։

Բայց կարծես իզուր Էին Մայտայի հոգու հուսախաբ գալարումները․ շուտով նրանց շրջապատում հայտնվում են նոր մարդիկ, և նրա հոգում վերստին ծնվում Է կյանքի թրթիռը։ Վերահաս երջանկությունն ավելին Էր, քան կարելի Էր երևակայել, Մայտայի դուստրը՝ Հուլիանեն, ամուսնանամ է մի համակրելի երիտասարդի հետ, իսկ իր հոգում բուռն կերպով ծնվում է մի նոր սեր ազնիվ Տիգրանի հանդեպ։ Վերջինիս համար Մայտան մի հայտնագործություն Էր, որ իրականացնում Էր սիրո իր վաղեմի երազանքը։ Բայց ավա՛ղ, դժվար Էր ենթադրել գեղեցիկ զգացման և ներդաշնակ հոգու հաղթանակը աղետներով, բռնությամբ, անմաքուր կրքերով լեցուն այդ իրականության մեջ։ Խանդոտ և չարամիտ Հերիգան չէր կարող հանդուրժել Մայտայի հաղթանակն այն տղամարդու հանդեպ, որին սիրում Էր և ինքը։ Ստոր միջոցներով նա Տիգրանին ներարկում Է Մայտայի անհավատարմության մասին կեղծիքը և փշրում նրա ռոմանտիկ

V