Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/111

Այս էջը սրբագրված է

հանկարծ անսովոր շշուկ մի հափշտակությունս փարատելով դրդեց զիս գլուխս վեր առնելու։ Տեսա խորանին առջև գեղեցիկ երիտասարդուհի մ'որ հարսի սպիտակ զգեստներով եկած էր յուր երկնային ամուսնույն միանալու, խումբ մի մայրապետներե շրջապատված՝ որոնց սև հագուստները հակապատկեր մի կը ներկայացնեին երիտասարդուհվույն զարդուցն հետ։

«Խե՜ղճ հրեշտակ, մնջեց քովես ազնվադեմ կին մի․ այնչա՜փ երիտասարդ՝ և արդեն սրտի պատրանքը ճանչցավ։ Յուր գեղեցկությունը սև պատանքի ներքև, պիտի թազե, և կրոնասիրությամբը պիտի ջանա մոռնալ զինքը խաբող նենգավորը»։

Այդ ներքին վիճակն իմինիս կը համապատասխաներ. արդյոք երկնային՞ ազդ մ'էր այս՝ որ կը հայտներ ինձ հետևելու ընթացքս։ Կը նայեի անծանոթ պատանվույն որ քույր էր ինձ թշվառությամբն, և կը համակրեի իրեն, կը սիրեի, կուզեի մխիթարել զինքն ըսելով. «Ես ևս սիրեցի, մատնվեցա, զոհվեցա, դու չես առանձին»։

Զվարթ երաժշտություն մի կը լսվեր, գեղեցիկ ձայներ կերգեին, սպիտակափայլ և ծաղկազարդ հարսն հռչակելով։ Հանկարծ մահագուշակ նվագածություն մի հաջորդեց առաջնույն, մեն մի հնչյուն սև հառաջ մ'էր որ կը բխեր տեղի ունեցող այդ անհուն զոհողութենեն․ անհուն կըսեմ, վասնզի բնությունը, սիրտն ու երիտասարդությունն էին նահատակվողները։

Այդ զոհին գեղեցիկ մազերն ինկան անգութ մկրատի ներքև։ Ուրախառիթ սպիտակ զգեստուց հաջորդեցին տխրագույնք, և սև ծածկույթի ներքև կույսն տարածեց յուր մարմինն, և մեռելոց աղոթքն գուժեցին թե ծաղկահաս հոգի մի մեռած էր աշխարհին հաճոյից համար, թե աղոթից և անձնվիրության կյանք մի կսկսվեր, և թե գթության քույրերն քույր մի ավելի ունեին, ինչպես և թշվառներն՝ մայր մի։ Սև ծածկոցն աշխարհային կինն ոչնչացուցած էր, և անկե բխած էր կույսն մենաստանի։

Այս տեսարանը զիս սաստիկ շարժեց, կարծես թե սփոփանք մի կը գտնեի այս լրացած զոհողության առջև։ Հրաժարիլ ամեն երկրային վայելքներե, անջրպետ մի դնել ընդ մեջ անցյալ հիշատակաց և ներկային՝ ամփոփվելու համար

89