Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/132

Այս էջը սրբագրված չէ

գլխիկոր՝ արհամարհ անաց մեջ հյուծելու մենիկ և անխոս♦ ի՛նչ անկում։

Նույն օրեն ի վեր որ Հերիգան մեկնեցավ տուն են, յուր ա՛մուսինն անզգայության կարծես մատնվեցավ. չի խոսիր, և ոչ իսկ ակնարկություն կընե յուր դժբախտության։ Բայց այդ հանդարտ կերպարանքին ներքև հայտնի է թե ցավը կը կրծե զինքը, զի կերպարանափոխ եղած է արդեն։

Կը նկատեմ անոր վիշտն և կը մխիթարվիմ մտածելով որ գոնե ես Տիգրանես չմատնվեցա, այլ րախւոեն, և այս տխուր մխիթարությամբ կսփոփիմ։ Կերևակայեմ անոր հուսահատությունն երբ անմեղությունս իմանա։ Իրավունք չունեի* արդյոք կարծելու թե Տիգրան դրուժան չէր կրնար ըլլալ. բայց ի՞՛նչ <պուտ։ նա կապրի, և մեռած է ինձ համար։ Գուցե սրտին հառաչանքը կը պատասխան ե ի մինիս, և սակայն անոնց արձագանքն իրարու չեն հանդիպիր երբեք, զի անկաոելին իբր անջրպետ կեցած է անոնց մեջտեղ։ 0"հ, երջանկության համար նախասահմանված չեմ. դա լա բա գեղ հույսն յ՝ուր չորաբեկ տե֊ րեներր կը թ\ողու միայն ձեռացս մեջ, մինչդեռ այլոց կը ժըպ– տի յուր շնորհքները բաշխելով առատորեն։

էքայտա առ Կոմս

Անձնվեր բարեկամությունդք կյանքը զոր քեզ կր պարտիմ, պարտք կը դնեն վրաս երախտագիտությունս հայտնելու։ Կը զոհեմ քեզ ուրեմն անդորրս, ոլ կենդանի աշխարհին մեջ կը մնամ, միայն քու անձդ վանական կենաց չի դատ ա պարտելու մտոք։ Փոխանակ մխիթարիչ լռության մեջ մեռնելու, ամենուն ի տես մեռնիմ ուրեմն, աշխարհիս անտանելի աղմուկները լսելով։ Դու ևս իբրև զիս, Կո՛մս, ճանչեցիր հոգվույն վերքերը* մի՛ զայրանար ինձ դեմ եթե անկարող եմ բուժել ղանոնք։ Ո վ կուզե հառաչն ու արտասուք ունենալ ի բաժիէն՝ հրաժեշտ տալով աշխարհիս բարյաց։ Սիրտս այնպիսի սիրով գրավվեմ ցավ որ զգացմանը մեջ սպառեց յուր բոլոր սիրային հյութն* այնպես որ ոչինչ մնաց արդ, և մինչ երիտասարդ եմ տակա* վին, գլուխս կը խոնարհեցնեմ գկւեզմանին վյրա իբրև վարսաղ

110