Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/170

Այս էջը սրբագրված չէ

տալի վերջ մ՚ ունեցած է, թեև մանրամասնությանց վրա բնավ տեղեկություն չունեցանք։

Ցավալի է ականատես ըլլալ արանց աբտասվաց, թեև անոնց տևողության վրա մեծ վստահություն չունենամ։ Ա– նոնց ցավն ուժգին է բայց կարճատև• իսկ կանանցը շատ ավելի երկարատև է, և երբեմն մինչև ցմահ կր շարունակեք թեև անոնցմե բազմաթիվ օրինակներ չունեն՛անք։ Արանց վշտին չափազանցությունը մարդասպանության կը տանի զի՜ րենքճ եթե տևողական ըլլա. իսկ եթե այդ զգացումը մեղմա-նա՝ խիստ շուտ կանհետանա։ Իրավ է որ կանայք իրենց կենաց վերջ չեն տար, սակայն ցավը սև ակոս մի կը բանա ա– նոնց սրտին մեջ զոր ժամանակր միայն կարող է սփոփել։

Անձնասպանությունը վայրկենական ողորմելի քաջություն մ1 է, որ վերջ կուտա անհանդուրժելի չար չարանա ց։ Բայց ապ՝+ րիլ տառապանաց համար՝ կենաց դյուցազնությունն է՝ մրցելու, կռվելու զորությունն է, նույնիսկ տառապանքեն վեր բարձրանալու հատկությունն է։ Անձնասպանությամբ մարդս թշվառության հաղթահարն է* իսկ ապրելով թշվառության հաղթահարողր։ Տաղնապալից կյանք մի կրելը, իբր հանդիսական կանգնիլ է ժամանակին առջևճ որ մեն մի վայրկյան գառնության շիթեր կը թափե մեր կենաց բաժակին մեջ. և այս բաժակը շարունակ կը քամենք մինչև ցմրուր ցորչափ լցվի։ Մեր այս ընթացքն ամեն րոպեի մարտիրոսություն մ՛էք համակերպի լ է այնպիսի վիճակիՀ որ մարդն ի վեր քան զմաբդ կը բաբձրացնե։

Մսւ|տսւ առ Տիկին Սիրա

Կարծեցիր ուրեմն թե կրնայի մոռնալ զքեզ< քիչ մնաց որ մահվանս լուրը հասներ քեզ։ Կյանքս Տիգրանին կը պարտիմ, տխուր պարգև մ՚ընծայեց ինձ։

Մեր ամուսնության հաջորդող սակավաթիվ օրերը կանցը– նեինք մերթ ծովուն վրա նավակով շբշելով, և մերթ Ասի ական կանաչագեղ ափանց տերևազարդ հովանվույն ներքև պատըս– պարվելով։ Բազմիցս կը հանգչեինք հոնճ լռությամբ զիրար

148