Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/190

Այս էջը հաստատված է

Կը հետևի որ սրտերը փոխանակ օր ավուր իրարու հոդերով միանալու, հակակրությամբ իրարմե կը հեռանանք իրարու թշնամի կը դառնան՝ ամուսնական հարկը դժոխքի վերածելով։

Այրը վայելած անսահման ազատությամբն ընտանյաց հատկացյալ ժամանակը տունեն դուրս կանցունե, զվարճությանց, զեխությանց մեջ կը յուղի, քանի որ ո՛չ ընկերային և ո՛չ օրենսդրական արգելք մի յուր ապօրինավոր ընթացքը կը խափանե։ Անբարոյականության բարումներ յուր տունը հետը կը տանի, ու նույն թունալից բարումներով զկին կաղարտե, կընտելացնե մոլության գաղափարին, ու հետո առանց խիղճ ընելու անոր դատավոր կը կանգնի զայն մոլորեցնելեն վերջը։

Ընկերային բարուց գոյությունը միայն մեկ սեռին բարոյականությամբն անհնարին է հաստատել, քանի որ երկու սեռից ջանից միությամբն է, և ի նույն ընտիր կետ նկրտելով է որ ընկերային գործին գեղեցիկ ամբողջությունը կը կազմվի։ Որչափ այր մարդկանց անառակությունները բազմանան՝ նույն չափով պիտի շատնա և անպարկեշտ կանանց թիվը է քանի որ երկու սեռերը անընդհատ հարաբերության մեջ կապրին։

Բազում հեշտասեր հարուստներ կենաց զազիր մթնոլորտին մեջ կապրին, ու կը պահանջեն միանգամայն սիրվիլ ու հարգվիլ իրենց կանանցմե։ Սիրվի՜լ, հարգվի՜լ. զարմանալի հավակնություն, հիմարական երազ։

Սիրվելու համար պետք է սիրել և հարգել։ Իսկ այրն անառակ ո՞ր հանգամանացը վրա կը հիմնե այդ պահանջումը։ Արդյո՞ք մեծափարթամ հարկերուն վրա, որք կնոջն արտասվաց ավանդարանն դարձած են, և որոնց շուրջր կը դիզե բանտապանի ամեն խստություննը` Օթելլոյի կասկածներովն ու նախանձներով անարատ կյանք մի չարչարելով։ Որպիսի դժոխային վիճակ է երբ կին հրեշտակն այր սատանի մի լծակցած է։

Սիրտն զգացմամբ կը շահվի և ոչ թե ոսկվով, և կը ցամքի երբ սիրավառ հոգի մի չի պատասխաներ իրեն։ Կինը սիրտ ու բանականություն է. միով կապրի, մյուսով կը խորհի։ Եթե