միտքը հաղթահարե ի վնաս սրտին, մեռած է ի կին անձնվիրության հրեշտակն որ սիրելով գիտե զոհվիլ։
Մարդն այն որ ուղղակի կամ անուղղակի բոնաբարությամբ տիրացած է սրտի՝ որ ազատ չէ, զոհի միայն տիրացած է. հայնժամ վա՜յ այն ամուսնույն։ Մանավանդ վա՜յ այն ծնողաց որք իրենց զավակները մարտիրոս կընեն, դահճի դեր կը խաղան անոնք։
Սիրտն յուր սեփական օրենքն ունի ինչպես ամեն ինչ. զանոնք այլափոխվելու փորձ փորձելն հիմարություն է, քանի որ բնության օրենքն անայլայլելի է։
Գուցե հանդուգն անվանեն զիս դարձյալ այս հայտարարությանցս համար։ Բայց ինչ որ ոմանց համար հանդգնություն է, ինձ համար պարզապես պարտականություն մ՚ է։ Տեսնել չարն և ծածկել զայն հարվածվելու և հալածվելու երկյուղիվ՝ արդարև հոգվո արիություն չի հայտներ։ Մեն մի մարդ որ կը կարծե նշմարել անիրավություն մի և զայն կը լռե՝ ընդդեմ արդարության գողություն կր գործե։
Երբ Մայտան երևցավ, այր մարդկանց շատերն հուզվեցան սաստիկ, և ոմանք ալ գայթակղեցան իսկ։
Ինչո՞ւ սակայն այդ հուզումն, ինչո՞ւ այդ գայթակղությունը։ Եթե հայտնածներս իրավացի են՝ արդարության դատին ծառայած կըլլամ՝ և հայնժամ փոխանակ երկյուղի և ցասման գոհունակություն պետք էր որ ազդեի։ Իսկ եթե խնդրածներս երևակայական անգործադրելի պահանջումներ են, բնավ կարևորություն տալու չէր անոնց, վասն զի իբր ամեն երևակայական ցնորք վաղ իսկ պիտի անհետանային։
Սակայն կան այնպիսի գաղափարներ զորս մտքերը՝ տակավին հասուն չըլլալով, դժգոհության զգացմամբ մի կընդնշմարեն հազիվ հազ, և զանոնք ըմբռնելու կարողություն չունենալով՝ կը բողոքեն անոնց դեմ հաջորդ դարուց թողլով զանոնք ուսումնասիրելու հոգը։ Նոո տեսություն մ՚ որ ընդունված օրինաց, կարծյաց և սովորությանը դեմ կը կանգնի, ընդհանրապես չծառայեր այն դարուն հորում ծնունդ կառնու` քանի որ մտքերն ըստ բավականի հարդարված չեն մինչև անոր հանգամանացն հասնելու։ Քանի՜ դրություններ որք իբր անհնարին հրեշներ նկատվեցան