ինչ որ կը նպաստե լավը, գեղեցիկը և կամ տգեղը ներկայացնելու։ Մեկ կողմ թողուլ պարագա մի, դեպք մի, տաղանդ մի, պատմական իր մի՝ վասն զի ազգային չէ, զայդ բնավ չեմ ըմբռներ։ Ինչո՞ւ ուրեմն օտար ազգաց պատմությունը, մատենագրությունը և գեղարվեստներն ուսումնասիրենք եթե հարկ է որ մեն մի ազգ կղզիանա մարդկության ովկեանին մեջ։ Կուսնինք քննելու, բաղդատելու, դատելու և գործելու համար։
Երբ վեպի մեջ օտար զգացումներ, տեսություններ մերիններուն կը մերձենան տարբեր երևույթներ ի հանդես բերելով, զգալի կընեն մեզ այն առավելությունները զոր ունինք ուրիշ ժողովրդոց վրա, ինչպես և կը հայտնեն այն թերություններն որոնցմե ազատ են ուրիշ ազգերը։ Առաջին պարագային մեջ գոհունակության ու քաջալերության զգացում մր կը ծնանի ի մեզ. և երկրորդին գրգիռ մի զանոնք թոթափելու։
Բաղդատութենեն միշտ օգուտ կը ծագի, վասն զի բաղդատությունը մրցումն է, մրցումը՝ հառաջադիմություն, հառաջադիմությունը՝ ճշմարտություն։
Ստույգ է որ բաղդատության ոգվով զբաղիլ չէ նպատակս, և ոչ ալ ուրիշ ազգաց բարքն ու վարքն ի հանդես բերել։ Քաղեցի միայն պատկերներն զորս իմ փոքրիկ և համեստ ծրագրույս նպաստավոր կարծեցի։ Ընթերցողս տարի մինչև Հռովմ, հերկիրն այն ավանդական, որուն ամեն տեսակ մեծագործությամբք բարեկիրթ և ուսումնական միտք սնած է ի տղայությանն, որուն մեծ հոգիներուն վրա զմայլած է, և տգեղներով՝ սորված է անպիտանն ու վատն ատելու։ Հռովմայեցվով, ինչպես և Հունաց պատմությունն ամեն լուսավորյալ ազգաց պատմությունն է, ինչպես և ամեն գեղարվեստի բարեկամաց հայրենիքը։
Իսկ՝ ինչպես ըսի արդեն, օրինակներն ու տիպերր կը քաղեմ ուր որ գտնամ զանոնք. բավական է որ ճշմարիտ ըլլան։ Հոռի տիպն գաղղիացիներեն քաղելուս պատճառն այն է որ մեր մեջ բարեբախտաբար անբարոյականությունը հետին կետն հասած չըլլալոյի մինչև եղեռնական տրամերը սովորական բանի վերածելու աստիճան. ընտրեցի անձինքս գաղղիացվոց