Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/204

Այս էջը հաստատված է

մ՚ըլլալ, տակավին խիստ աղոտ էր և սահմանափակ։ Սիրանույշի արյունը կեռայր նշմարելով կանանց նվաստ և ողորմելի դիրքն ընկերության մեջ, երբ անոնք ոչ ազատ կարծիք մի հայտնելու կը համարձակեին, ոչ՝ իբր անհատ՝ իրենց օրինավոր բնական իրավանց տիրանալու գաղափարն ունեին, և ոչ նախապաշարմանց շավղեն հեռանալու քաջությունը։ Կը հաստատեր թե օրիորդք անվնաս արարածներ հանդիսանալու փառքը կը փնտրեին, իրենց մտավոր կարողությունը, կորովամտությանը քողարկելու ջանադիր ըլլալով, այնչափ կը վախնային որ չըլլա թե իրենց ձիրքերն երկյուղ ազդելով հակառակ սեռին՝ արգելք կանգնեին իրենց ամուսնության։ Կը մտածեր թե այս պայմաններու ներքև քանի աղջկունք արդյոք հինքյանս մեռուցած էին այն ձիրքերն որք բողբոջելու բերմունք ունեին, և թե քանի տաղանդներ ոչնչացած էին մարդկության օվկիանին մեջ առանց իսկ գիտակցությունն ունենալու իրենց կարողության։ Կեռայր սրտմտությամբ, բայց որու՞ կրնար յար զայրույթն հաղորդել, ի՞նչպես կրնար բողոքել գտնված միջավայրի մեջ, երբ հայր մ՚ ուներ որ առաջինը պիտի ըլլար յուր բողոքները դատապարտելու, քանի որ համոզված էր թե կանանց, մանավանդ օրիորդաց ներելի չէ բարձրաձայն խոսիլ և ազատ գաղափարներ հռչակել։ Սիրանույշ, երբեմն երբ բացարձակ կերպիվ կարծիքները կը հայտներ, անմիջապես հորը դատապարտող ձայնը բարկությամբ կը բարձրանար ու աչերեն բոցեր կը ցայտեին. հետևաբար օրիորդն զգույշ կը կենար տանը մեջ վրդովմունք պատճալե։ Տասնևութը տարեկան կույս անձուկ սահմանի մեջ ապրելով, այնչափ հետազոտող և լուրջ միտք մի անկարող էր ունենալու առանց առաջնորդի, և Սիրանույշ զԵրվանդ ունեցավ իբր առաջնորդ։

ԳԼՈԻԽ Դ.

զԵրվանդ որդեգրողն արժանավոր, ազատամիտ և ուսումնական անձ մ՚ էր որ ոչ միայն հորդորներով կը ջանար պատանվույն միտքն ուղղել, այլև ամենայն միջոց ի գործ կը դներ լավ և կանոնավոր ուսում տալու անոր ու ոչինչ կը խնայեր