որո՞նք են իրենց մեծագործությունները, քանի՞ դարերու տևողությունը ունին իրենց գերդաստանները, որպի՞սի երևելի գործերով մեծ հանդիսացած են արդյոք:
— Իրավացի են խոսքերդ կատարելապես: Եթե իրական ազնվականություն չկա ի մեզ արդ, գեթ հարաբերական ազնվականություն մի կա, այն է հարստության և կամ տերության պաշտոնեից ազնվականությունը: Ես համեստ գործավորի որդի եմ, և միշտ անշուք ծննդյանս կնիքը պիտի պահեմ ընկերության առջև:Իրավ է որ փառավորվելով կը պահեի այդ համեստ ծնդյանս կնիքը եթե հորդ մեծամտութենեն չվախնայի: Վերստին կրկնեմ քեզ` քանի որ զիս հայդմ կը դրդեմ, իմ գաղափարներս ազնվականության մասին յուր ընդարձակագույն ասմամբը:
Ի վաղուց անտի նկատած եմ ազնվականությունը իբր ժառանգության մ՚արյան, դափնյաց և ամոթո։ Դափնիները լուսո մեջ կը հանդիսանան ի շլացումն աչաց, մինչդեռ ամոթը մթության մեջ կը վարագուրի առաջիններուն փայլին ետևը։ Ազնվականությունը մեկ մարդու մեծագործություններն են, մեկ մարդու տիտղոսներն որոնցմով՝ արյան ժառանգությամբ, բազմաթիվ անձինք կը խրոխտան իրենց անձնական անպիտանությունը քողարկելով ու զարդարելով։ Ազնվականությունը դժոխային խտրոց մ՚ է ընդ մեջ զավակաց ընկերային մարմնոցն. հարստահարության ամենակարող ձեռքն է որ տկարը կը ջախջախե, արդարությունը կսպաննե, և որ կարհամարհե տաղանդը, արժանավորությունը, ու պատվակեր աղքատությունը։ Ազնվականությունը իրեն կը սեփականե փառքն ու հարստությունը՝ ռամկին գոչելով. «Դու պիտի ունենաս անշքությունը ի բաժին, ու հոգնաբեկ ճակտիդ քրտինքը իմ կենաց վայելքը պիտի պատրաստեն»։ Ազնվականությունն արհամարհոտ ակնարկ մ՚ արձակելով առ խուժան, բարձրեն պատառ մի հաց կը նետե անոր որպեսզի չի մռնչե զայրագին, ու կըսե «Տիղմը քու սահմանդ է, ինձ միայն վերապահված են տիտղոսք ու բարձր աստիճանք»։ Եվ այս հայհոյանքը մարդկային մեկ մասեն կարձակվի մյուսին երեսին։
Իսկ ուրիշի փառաց փայլովը սիգալն ամենուն իրավունք կուտա հարցնելու սիգացողին թե «Ո՞ւր է քու գործերեդ արտադրված