է, նամանավանդ երբ այնչափ հատկություններով օժտված է նա։
— Լավ, լավ, հանգիստ եղիր, քո՛ւյր իմ, կարծեմ ոչ ոք մերժողական բառ պիտի ունենա Հրանտիդ նկատմամբ, դու լավ գիտես մանավանդ թե ո՛ր աստիճանի կը գնահատեմ զինքը, և հետևապես որչափ սիրելի է ինձ եղբոր անունը տալ անոր:Բայց ու՞ր է Հրանտ:
— Մեկնեցավ,— պատասխանեց Զարուհին։
— Անշուշտ,— հարեց Սիրանույշ, չարաճճի եղանակավ մի.— հիմա որ Հրանտ գործը կարգադրեց, մեզմե ոչ ևս պետք ունի։
— Ընդհակառակն,— ըսավ Զարուհին,— մեկնեցավ որպեսզի ժամ հառաջ ձեզի դիմելու միջոցը պատրաստե։
— Կը հասկնամ,— հարեց Երվանդ խնդալով,— այս միջոցիս իրարու օտարացանք հետո առավել մոտենալու համար։
— Անշուշտ,— ըսավ Զարուհին։— Իսկ դու, եղբա՛յր, ե՞րբ և դու նույն պաշտոնական ձևերու պիտի ձեռնարկես։
— Երբ վիճակս արժանի ընե զիս Պ. Հայնուռի աղջկա հետ ամուսնանալու:Քույր իմ, կը խնդրեմ քեզմե խորհրդապահության այս մասին. ոչ ոք՝ բացի քեզմե մեր գաղտնիքը գիտնալու է:
— Սակայն և դու մի՛ մոռնար, եղբա՛յրս, որ Հրանտ ու ես մեկ հոգի ենք, և եթե միայն անոր հսղորդեմ քու գաղտնիքդ, խոստմնազանցություն ըրած չեմ ըլլար։
— Կաղերսեմ քեզ, քո՛ւյր, համբերե մինչև ամուսնությանդ խնդրեմ զայդ քեզմե իբրև շնորհք։
— Եվ այդ շնորհքը կը խոստանամ քեզ, թեև սրտիս վրա պիտի ծանրաբեռնի այդ գաղտնիքր։
Այս խոսակցության երկրորդ օրը Հրանտ յուր բարեկամներե մին հղեց օրիորդ Զարուհին ի հարսնություն խնդրելու համար Հայնուռյան ընտանիքեն։
Արդեն Սիրանույշ և Երվանդ նախապատրաստած էին զտիկին Հայնուռն այս ամուսնական առաջարկությունը լսելու, և ազնիվ տիկինր ի սրտե կը ցնծա երբ յուր ամուսին են արժանությունն ստացավ յուր սիրելի Զարուհվույն երջանկությունը հաստատելու։