Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/219

Այս էջը հաստատված է

ու երաժշտության տաղանդին կիրառությամբը: Յուր ժամանակը այնպիսի լավ կերպիվ կարգադրեց որ կարծես թե ավելորդ աշխատություն մի բնավ չէր ստանձնած։ Գրեթե յուր ամուսնույն չափ կը շահեր մանկամարդն, և չգիտեր ինչ եղանակով հայտնել անոր յուր երախտագիտությունը զինքն ազատ թողած ըլլայուն համար աշխատելու, և իրենց տնական վիճակին պայծառության նպաստելու:

ԳԼՈԻԽ Է.

Ստեպ կերթար Սիրանույշ այցելության Զարուհվույն, կը վայելեր այն երջանկության բույրն որ անոր տանը մեջ կը ծավալեր, և ցնծությամբ կերևակայեր այն ամուսնական սիրույն մթնոլորտն ուր ինքն ալ օր մի պիտի ապրեր յուր Երվանդին հետ: Տխրության ժամերը կերպով կսփոփեին երբ յուր ընկերուհվույն հետ Երվանդի վրա ազատաբար կը խոսեր, անունը կը հնչեր, ու անվան հնչվիլը կը լսեր: Բայց ինչ կույսն ապագային կը ժպտեր, հանկարծ դեմքը տխրութամբ կը վարագուրեր հորը մեծամտութան գաղափարներեն վախնալով: Սակայն ինքն յուր բնության կորովին կապավիներ՝ ի պահանջել հարկին հայրական կամաց դեմ մրցելու համար և նույնչափ մորն աջակցության կը վստահեր, որ հրեշտակ մ՚ըլլալով սիրո և անձնվիրության՝ կարող էր մինչև իսկ կյանքը զոհել պաշտպանելու համար յուր միակ դուստրը որևէ վշտի դեմ։ Եվ իրոք այնքան անհուն սիրով առաջնորդած էր զինքը մանկութենեն ի վեր՝ անոր սիրտն ու միտքը ուղղելով. այնչափ անոր հառաջադիմությամբ հրճված էր ու առաքինությամբը փառավորված, որ Սիրանույշ յուր հոգվույն լավագույն մասն եղած էր ու յուր արգահատության և գուրգուրանաց միակ առարկան։ Տեսնել զինքը գոհ և ուրախ՝ այս էր յուր միակ բաղձանքն ու միակ երազը։ Կը ճանչնար աղջկանն զգացմանց նրբությունը, ու անոր փափուկ թելերը յուր մայրենի աչոքը կը խորազններ։ Կիմանար որ այդ զգացումներն եթե չի գնահատվեին ըստ արժանավույն, և եթե անոր սրտին արձագանքն անարձագանք մնար, այո, վստահ էր թե դուստրը անկարող էր տոկալ այդ մարտիրոսության. հետևապես կուզեր զինքն ազատ թողուլ ամուսնական որոշմանցը մեջ, քանի