Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/22

Այս էջը սրբագրված է

որ երկու դահեկան չէին կրցած մեկե մը փոխ առնել, մինչդեռ եթե վեպերու մեջ մտնեին այս անձերն՝ անմիջապես պիտի հարստանային»։ [1]

Տյուսաբի վեպերի այս թերությունները ռոմանտիկական պոետիկայի որոշ պայմանականությունների հետևանք էին։ Մի կողմից շեշտված սուբյեկտիվությունը, որը երբեմն երևույթների օբյեկտիվ ընկալմանը փոխարինում Է գրողի բարոյախոսական սենտենցիան և մյուս կողմից Էլ բացահայտ տենդենցիոզությունը, որը գերագնահատելով գաղափարական քարոզը, անտեսում Է հոգեբանական «մանրուքը»։ Տյուսաբն, իրոք տենդենցիոզ գրող Էր, նա իր վեպերում առաջադրում Է դրույթներ, նա հանդես Է գալիս իբրև գաղափարների քարոզիչ և գլխավորապես հետևում Է իր թեզի հաստատմանը։ Այս իմաստով էլ նա երկրորդական նշանակություն Է տալիս հերոսների հոգեբանական հիմնավորմանն ու գեղարվեստական պատկերի հավանականությանը։

Ժամանակակից ընթերցողն, անշուշտ, կզգա Տյուսաբի վեպերի գեղարվեստական թերությունները, բայց և պատմականորեն կգնահատի նրանց նշանակությունը հայ գրականության զարգացման ընթացքի մեջ։ Տյուսաբի երկերը տոգորված են հայրենասիրական ջերմ զգացումով, հումանիստական ոգով՝ դեպի մարդու անձնական երջանկությունը։ Տյուսաբի վեպերը համակված են հուզական շնչով. հեղինակը կարողանում Է համակել ընթերցողին, նրան մտահոգել իր պատկերած հերոսների ճակատագրով։ Սրանով Է պայմանավորված այդ երկերի ճանաչողական և գեղարվեստական արժեքը։

Ս. ՍԱՐԻՆՅԱՆ

XVI
  1. Հ․ Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, հ․ 5, էջ 256։