Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/228

Այս էջը հաստատված է

Երբ Սիրանույշ ստացավ Երվանդին նամակը սաստիկ հուզվեցավ ու մխիթարվեցավ միանգամայն։ Ինքն ուրեմն պիտի ըլլար այդ հանճարույն մղիչն ու հոգին, իրմով պիտի ոգևորեր նա, պիտի հառաջանար, պիտի զարգանար, ինքն էր մրցանակն որուն կը ձգտեր Երվանդ։ Յուր փափուկ հոգին անմեղ հպարտությամբ կը փքանար, և այդ զգացման մեջ փաքըն ու երջանկությունը կը գտնար։ Ոչինչ սիրտը այնչափ մեծ գոհունակությամբ կը լեցնե որչափ վեհ նպատակի առարկայն ըլլալու գիտակցությունը։

ԳԼՈԻԽ Ժ.

Պ. Դարեհյան՝ որուն վայրիկ մի հանդիպեցանք Պ. Հայնուռի տանը մեջ՝ Զարուհվույն հարսանյաց առթիվ, ինչպես ըսինք արդեն, բարձրաստիճան երիտասարդ պաշտոն յա մ՚էր տոհմային ծննդյան ազնվականությամբ ու ժառանգական հարստության առավելությամբ սիգացող։ Յուր կենաց շքեղությունը, տանը ճոխությունը, վատնած մեծագումար ոսկիները, յուր երիտասարդութունը, վայելուչ դեմքը, ունեցած տիտղոսները՝ համայն ծնողաց բաղձանքր կը գրգռեին իրենց աղջկանց նկատմամբ, առանց ի նկատի առնել տալու անոնց նույն անձին անբարոյականությունը, ու յուր հռչակյալ զեխությունքն՝ որոնցմով ինքը կը փառավորվեր իբր հռչակավոր գործող հեղինակ։ Պ. Դարեհյան այնպիսի հեշտություն կը գտնար յուր ազատ կենաց մեջ, որ ամուսնական խորհուրդներն արհամարհած էր միշտ, նամանավանդ արգիլած էր որևէ հարսնցուի առաջարկությունը։ Զինքը շրջապատող հացկատակաց համար խիստ հաճելի էր ամուսնության դեմ այդ հակակրությունր՝ զոր կը ջանային ամրապնդել, քանի որ իրենք ևս առատ բաժին կունենային այդ անառակութենեն ու մսխված ոսկիներեն։ Հացկատակին համար տան տիրուհին թշնամի մ՚է որ կը ջանա զինքն ամուսինեն հեռացնելու ամեն անառակ զեղծմանց չափ դնելու կամությամբ։

Պ.Դարեհյան ընդունելով հրավերն Պ. Հայնուռի առավել պատշաճողության պարտք մի կատարած էր՝ քան թե անձնական ճաշակացը հնազանդած։ Որևէ ընկերային քաղաքավարական