Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/230

Այս էջը հաստատված է

Սիրանույշ յուր բացարձակ թագուհին էր, և ոչ կին մի շնորհալի թվեր աչացն, ամենքն ալ անկյալ հրեշտակներ էին։

Սրտին անհամբեր դրդմանց հնազանդելով արժանավայել անձ մի կը փնտրեր զՍիրանույշ ի հարսնություն խնդրելու համար յուր հորմեն, երբ ահա անակնկալ կերպիվ արտաքո կարգի պաշտոնով կառավարության կողմանե օտար երկիր ղրկվեցավ փութով։ Բարձրագույն հրամանի որևէ ընդդիմություն ընելն անկարելի ըլլալով՝ ցավ ի սիրտ մեկնեցավ առանց որևէ առաջարկ ընել տալու Պարոն Հայնուռի աղջկան նկատմամբ, մոտալուտ վերադարձին հուսովը միայն մխիթարվելով։ Բայց յուր պաշտոնն առավել երկարաձգվեցավ քան ինչ որ կսպասեր. նորանոր դժվարություններ կարծես յուր վերադարձն անհնարին կընեին։ Օրերը կը հաշվեր, անհամբերությունր գրաված էր զինքը լիովին, զի ոչ յուր կատարած գործոց կարևորությունը և ոչ իսկ ժամանակը կարողացած էին Սիրանույշի հիշատակը տկարացնել։ Վերջապես պաշտոնը տասն ամսե վերջը հաջողությամբ լրացավ, և ինքր նոր փայլով վերադարձավ ի Պոլիս։ Խոտովանելու է որ եթե Պ. Դարեհյան բարոյականության տիպար չէր, սակայն քաղաքականության կնճիռներու համար մասնավոր հաջողություն մ՚ուներ։

ԳԼՈւԽ/ԺԱ.

Երբ Դարեհյան վերադարձավ Պոլիս՝ առաջին գործն եղավ յուր փափագանաց լրման համար աշխատիլ. ուստի փութաց պաշտոնական կերպիվ զՍիրանույշ ուզելու պատվավոր անձի մի միջնորդությամբ։ Երբ Պ. Հայնուռ իմացավ Պ. Դարեհյանի բաղձանքն իրեն հետ խնամություն ընելու, կարծես թե չափազանց ուրախությունր զինքը պիտի հիմարացներ։ Անմիջապես յուր հաճությունը տվավ առանց կնոջն հավանությունն անգամ խնդրելու՝ թող թե աղջկանը։ Ինքը հայր չէ՞ր արդյոք, ու բացարձակ իշխանություն չունե՞ր յուր որդվույն բախտր վճռելու, մանավանդ այսպիսի փառավոր պարագայի մեջ։

Մինչ ավետաբեր դեսպանը Պ. Դարեհյանի կիմացներ յուր հաջողությունը բանակցության մեջ, Պ. Հայնուռ կը փութար՝