Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/235

Այս էջը հաստատված է

չես դատապարտեր։ Հայրս չստիպե զիս Պ. Դարեհյանի վիճակակից ըլլալու վասնզի անհնարին է ինձ այդ։ Մա՛յր, դու օգնե ինձ, ազատե՛ զիս, մա՛յր…»։ Վերջին բառը հեծկլտանքի մեջ նվաղեցավ։

Տիկին Հայնուռ սաստիկ հուզվելով ջանաց զինքը մխիթարել առանց որևէ խոստում ընելու և փութաց հաղորդել ամուսնույն Սիրանույշի որոշումը։

Պ. Հայնուռ սաստիկ նեղանալով այդ ընդդիմության վրայոք աոանց էական պատճառը գիտնալու, սկսավ յուր կինը սաստիկ մեղադրել՝ աղջկանը միտքը սին գաղափարներով թունավորված ըլլալուն համար՝ ըստ յուր բացատրության, ու ես քան զես զայրանալով սպառնաց երիտասարդին կամքը բռնաբարել։

Հայնժամ շվարյալ մայրը պարտավորեցավ հայտնել անոր՝ թե Սիրանույշը կը սիրեր զԵրվանդ, և թե հաստատ որոշում ըրած էր ուրիշ մեկուն հետ չամուսնանալու։

Ի լուր այդ խոստովանության կարծես թե Պ. Հայնուռ անսանձ փոթորիկ դարձավ.

«Ի՞նչ, ըսավ, որոտընդոստ ձայնիվ, կը կա՞րծես երբեք թե աղջիկս գործավորի զավկի՝ անպիտան նկարչի կը հաճիմ տալու. նախապատիվ կը համարիմ մահվան հետ ամուսնացնելու զայն։ Ի՜նչպես հանդգնեցավ այդ ապիրատ բոկոտնը աչերը բարձրացնել մինչև ամիրայազուն ցեղե իջած օրիորդի մի։ Ա՞յս էր ուրեմն զԶարուհին հոգալու, խնամելու հետևանքը. ա՞յս էր քաղելիք երախտագիտական արդյունքս։ Վա՜յ այն անզգամ տղուն եթե երբեք հանդգնի ոտքը տանս մեջ դնելու։

Այսպես խոսելով պնդեց թե որևէ նկատմունք կարհամարհեր և թե Սիրանույշի ամուսնությունը Պ. Դարեհյանի հետ իբր կատարված իր կը նկատեր։

ԳԼՈԻԽ ԺԳ.

Սիրանույշ անհնարին տենդով հորը որոշման կըսպասեր։ Երբ տեսավ գունաբեկ մայրն որ դեպ իրեն կուգար, երբ նկատեց անոր լուռ պերճախոսությունը, հուսահատած ճիչ մ՚արձակեց «կիմանամ, կիմանամ» ըսելով, ու ապա լռեց։ Չլացավ,