անհնար է ինձ ետ առնուլ տված խոստումս Երվանդին, անկարելի է ազատել սիրտս յուր հանգույցներեն։ Բայց եթե հայրս հոժարակամ չէ անհնազանդությանս ներելու, ես կքաշվիմ վանք մի, ու հոն, մենակությանս մեջ քու և Երվանդին սիրով կապրիմ, և կը շարունակեմ սիրել ևս զհայրն որ զիս կուզե զոհել։ Մի՛՞թե կարելի է մոռնալ մեկ վայրկյանի մեջ այնչափ տարվան իմ վայելած հայրենի գորովը, ոչ, ոչ, չեմ ապաշնորհ այնչափ բարյաց։ Երանի՜ թե հայրս կենացս զոհն ուզածս ըլլար. պիտի տեսներ հայնժամ թե մինչև ո՜ւր կը հասնի անձնվիրությունս յուր նկատմամբ։ Մա՛յրիկ, կուզե հափշտակել նա ինձմե ինչ որ իմս չէ, ինչ որ սիրտս Երվանդն ձոնած է։ Հայրս երկու սիրտ պիտի ջախջախե, երկու կյանք պիտի մարե։ Փույթ չէր եթե զիս միայն նահատակեր։ Բայց նահատակել զԵրվանդ. անոր հոգին պատառել, հանճարույն հուրը մարել, ո՜հ, ո՛չ, ո՛չ, անկարող եմ զայդ գործելու։ Մա՛յր, վերջին ճիգ մ՚ ըրե, խնդրեմ, խոսե մայրենի սիրույդ րոլոր ճարտարությամբ, մայր… բայց ոչ, լավագույն է որ ես անձամբ ներկայանամ իրեն մեծ վշտի հետին արտահայտությամբ. թերևս կարեկից ըլլա ինձ, թերևս հոգվույս աա զհէսսլաց վերահասու րլլա ու ողորմի ինձ վերջապես շնորհքով արտասվացս ինչ որ մերժեց քու ձայնիդ, մա՛յր»։
Տիկին Հայնուռ ուզեց արգիլել զՍիրանույշ անձամբ հորը դիմելու է վասնզի վստահ էր գրեթե որ նա ամրապինդ պիտի մնար յուր որոշման մեջ. հետևապես կը վախնար թե գուցե խիստ խոսքեր լսելու ենթարկվելով, որդվույն կարեվեր հոգին առավել կը վիրավորեր։ Բայց Սիրանույշ հաստատ մնալով յուր որոշման մեջ, դիմեց դեպի սենյակն ուր հայրն առանձին նստած էր։ Սա ժպտով մ՚ընդունեց յուր դուստրը՝ զոր չէր տեսած նույն օրեն ի վեր որ նա դժկամած էր յուր կամացն հնազանդելու, և կարծելով թե կուգար յուր անհնազանդության զղջումն հայտնելու, ձևերովը քաջալերեց զՍիրանայշ խոսելու, մինչ դյուրահավան անմեղ արարածը այդ անուշ ձևերեն խաբվելով կը հուսար հաղթություն տանիլ։ Հետևապես հորը ոտքն իյնալով «Հայր, գոչեց. լալահառաչ, գիտեմ որ դու կը սիրես զիս, զի միշտ վրաս գուրգուրացած ես,