Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/243

Այս էջը հաստատված է

Մեկ կողմ թողուց ամեն նկատմունք, ամեն մտածություն, բոլոր միտքն ու սիրտը մեկ կետի վրա ամփոփեց, այսինքն յուր սիրելի մոր վրա, ու անոր քով հսկեց շարունակ առանց այղ թանկագին կենաց խնամակալությունը ուրիշ ձեռաց հանձնելու։

Զարուհի տիկին Հայնուռի հիվանդությունը լսելով՝ թողուց անմիջապես տունն և աշակերտուհիները, Սիրանույշին հետ միանալով հսկելու համար այդ պատվական անձին վրա այն լուրջ խնամքով որ սիրելի անձ մի կորսնցնելու երկյուղը կազդե։ Գրեթե անքուն կը տքնեին երկուքն ալ. բայց երբ բնությունն յուր հարկը կը պահանջեր, մին վայրիկ մի կը ննջեր բազմոցի վրա նստած կամ տարածված, մինչդեռ մյուսը կը շարունակեր մեն մի դարմանն որ պիտի կատարվեր վայրկյան առ վայրկյան՝ ըստ բժշկաց հրամանին։ Երբ մին՝ րոպե մի սենեկեն դուրս ելներ բռնի` քիչ մի սնունդ առնելու յար խնամարար պաշտոնին շարունակությունր կարենալ վարելու համար, մյուսն հիվանդին անկողնույն մոտ կը հսկեր աչալուրջ։

Սակայն այսչափ անձնուրաց հոգատարություն ոչ միայն գոհագուցիչ արդյունք մի չէր արտադրեր, այլ ընդհակառակն հիվանդ տիկնոջ վիճակը օր ավուր կը սաստկանար։ Բժշկաց դաժան կերպարանքը, անոնց անորոշ պատասխանն երբ շատ իսկ կը հայտարարեին մոտալուտ վտանգի երկյուղը։ Վերջապես օր մի երբ տիկին Հայնուռ կարծես օրհասական պահուն հասած էր, Սիրանույշ բժշկաց ետևեն սենեկեն դուրս ելնելով, լալահառաչ խնդրեց անոնցմե որ մորը վիճակը չքողարկեն իրմե այլ անկեղծապես խոստովանին եթե ամեն հույս կորսված էր։ Երբ հասկցավ թե գրեթե վճռված էր մորը բա խաբ, անմխիթար աղջիկը մտավ յուր կուսական սենյակը զոր տասնեհինդ օրե ի վեր թողած էր ու սկսավ լալ դառնագին՝ ըսելով. «Մայր, մայր, ես զքեզ կսպաննեմ, զքեզ իմ սրտիս զոհեցի, ձեռամբս կուտամ քեզ մահացու հարվածը։ Տառապեցար առանց գանգատանաց, և արդ կուզես մեռնիլ առանց ինձ դեմ բողոք մ՚արձակելու։ Բայց ոչ, չեմ հանդուրժեր ---անիս. ես զքեզ առ մահ մղեցի, ես զքեզ մահվան ճիրաններեն պիտի ազատեմ։ Մա՛յր, պիտի ապրիս, որդիական