Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/244

Այս էջը հաստատված է

զոհս պիտի փրկե զքեզ։ Ապրե՛ ու ես կուխտեմ առաջի երկնից զոհելու քեզ սիրտս ու համայն էությունս, այսինքն զոհելու քեզ Երվանդս, կուխտեմ, մա՛յր, կը լսե՞ս»:

Յուր մատուցանելու սիրո ողջակեզին անհունությունը կարծես խղճեն բեռնավոր հողին սփոփեց. թվեցավ իրեն թե այդ արժանավոր հատուցում մ՚էր մորը տանջանաց։ Առավել թեթև խղճիվ մոտեցավ մայրենի անկողնույն ուր հիվանդը կը բանդագուշեր, զինքը կը կոչեր, ու երբեմն տեղեն իսկ կուզեր ոստնուլ որդվույն փրկության ընթանալու համար։

Սիրանույշ՝ խռովահույզ տիկնոջ սնարին մոտեցավ, մորն երեսը համբուրեց զայն հորդառատ արտասուքներով ողողելով, ու յուր ականջին քանի մի բառ փսփսաց։ Հիվանդը չլսեց այդ բառերը որք կատարվելիք մեծ զոհի մի խոստումն էին սակայն հեգ կույսը կրկնեց զանոնք կարծելով թե այդ ուխտադրությամբ մորը կյանքը պիտի վերահաստատեր։

Նույն օրեն ի վեր անցան հինգ ես անսպառ մահագույժ օրեր։ Տենդը, բանդագուշանքը, անկողնեն դարս վիժելու կամեությաններն սաստկացան՝ այնպես որ այդ տխուր տռամին վերջը հասած կերենար։ Սակայն Սիրանույշ առանց հույսը կորսնցնելու կը տքներ, կը հսկեր, և կարծես կրկին արիությամբ կուզեր անպատճառ հաղթանակը տանիլ մահվան դեմ, մինչ Զարուհի ամենայն հույս կտրելով յուր երկրորդ մոր կորուստը կուլար արդեն ողբագին։ Երբ Սիրանույշ վստահ եղանակավ կապահովեր զԶարուհին ըսելով «Մի՛ լար, մեր մայրը չպիտի մեռնի, այլ մեզի համար պիտի ապրի տակավին», մանկամարդն զարհուրմամբ կը նայեր անոր կասկածելով թե գուցե ցնորած էր։ Սիրանույշ ցնորած չէր, այլ յուր մատուցանելու զոհին ի փոխարինություն կր կարծեր թե յուր մորը կյանքը պետք է որ իրեն ընծայվի։

Վեցերորդ օրր հիվանդությունը կանգ առավ. աղո՛տ հուսո նշույլ մի փայլեցավ տանը մեջ, սրտերը սկսան դողալով ուրախանալ, թե մի գո՞ւցե խաբեական բարելավություն մ՚է։ Այս անորոշ վիճակը կը խոստանար թե՛ մահը բոլոր յուր սոսկմամբը, և թե կյանքը՝ բոլոր խինդերովը։ Բայց երկրորդ, երրորդ և հետևյալ օրերը բարելավության վիճակը հաստատվելով, վտանգը կը հեռանար, հույսը կը մերձենար, սրտերն