Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/256

Այս էջը հաստատված է

կռթներ, ո՛վ պիտի քաղեր հուսահատ սրտի մի լեղի շիթերը։ Այսպես մտածելով առաջին մղումն եղավ թողուլ զհրանտ որ երջանիկ էր, դիմելու համար ի Հռովմ ի մխիթարություն եղբորը։ Կը հաստատվեր այս որոշմանը մեջ՝ երբ հանկարծ հանդիսացավ աչացն առջև սոսկալի կացությունը Սիրանույշի։ Որո՞ւ կրնար թողուլ այդ հոգնաբեկ հոգին, ո՞վ իրեն նեցուկ ըլլար ամուսնության ժամանակը, ո՞վ անոր սրտին օգներ մահվան հարվածն ընդունելու։ Եթե անհանդուրժելի էր Երվանդին վիճակը՝ դժոխային էր Սիրանույշինը։ Ստուգապես Երվանդ կենացը գանձ կը կորսնցներ, բայց վերջապես ազատ էր յուր վիշտը ողբալու, և յուր կորստյան դառնությամբն հոգին գալարելու՝ իբր զարհուրելի հրճվանք։ Իսկ Սիրանույշ խորանին առջև, բոլոր երջանկության ծաղիկները առաթուր կոխելով, հավատարմություն պիտի ուխտեր ատելի անձի մի՝ հակառակ սրտին բարձր բողոքներուն։ Հասկցավ թե անհնարին էր բաժնվիլ յուր տղա տիոց ընկերուհիեն, հետևապես պարտավորեցավ հրաժարիլ եղբորն այցելության երթալու խորհուրդեն։

Փոթորկահույզ գիշերվան հաջորդող առավոտուն խիստ տժգույն էր Սիրանույշ և տկար. անկարող էր անկողնեն ելնելու, ուստի որոշվեցավ որ նույն օրն ինքն հանգիստ ընե, ու յուր հանգստությունը ֆիզիկական պատճառի մի վերագրվելով հորն ու մորն առջև բուն իրողությունը ծածկվի։

Տիկին Հայնուռ առավոտուն արթննալեն անմիջապես վերջը Սիրանույշը հարցուց և և իմանալուն պես Զարուհիեն թե փոքրիկ տկարությամբ կը նեղվեր՝ իսկույն անոր քով գնաց ու սաստիկ այլայլեցավ գունաբեկ դեմքը տեսնելով։ Խեղճ մայրը կը կարծեր գուշակել յուր զավկին վշտին շարժառիթը, բայց Սիրանույշ համառեցավ կեղծ պատճառի վերագրել յուր անհանգստությունը։ Իսկ Պ. Հայնուռ բնավ կարևորություն չտալով աղջկանը վաղանցուկ տկարության՝ թեև գորովովը կողողեր, օրիորդաց երջանկագույնը կը համարեր զայն․ իսկ յուր անցյալ անհնազանդությունը՝ տղայական կամեություններու կը վերագրեր Երվանդի նկատմամբ՝ որք բոլորովին անհետանալով, յուր բախտին մեծությունը արդեն զգացնել կուտային անշուշտ իրեն։