Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/262

Այս էջը հաստատված է

Վիրճինիո որդի էր երգեցողի մի որ նշանավոր հանդիսացած էր Իաալիո մեջ յուր երիտասարդության ժամանակը։ Բայց երգեցողաց թատերական կյանքը կարճատև է, վասնզի երբ իրենց ձայնին թարմությունր կը կորսնցնեն բարձր պատվանդանեն վար իջնալով՝ կր հրաժարին թատերական բեմեն որուն ավանդած են իրենց ներշնչմանց և զգացմանց մասունքը, և ուսկից հուզած, ալեկոծած, բարձրացուցած են հանդիսականները. զի հոգին գործիք մ՚է որ կը ցնցվի տաղանդին զորավոր շունչեն, կը թրթռա, կր մրմնշե, կը հառաչե, կսպառնա, այդ շնչույն ներգործած ազղեցության համեմատ։

Վիրճինիոյի հորը երաժշտական արևը շատոնց մայրը մտած էր արդեն։ Լեոնարտոն թատերական աստիճաններեն վար իջած էր՝ տանը մեջ յուր տաղանդին ավերներովն ու անցյալ փառացը հիշատակավն ապրելու համար։ Երբեմն կը գոցեր աչերը, յուր անձը թատերական բեմին վրա կը կարծեր, թվեր իրեն տեսնել ժողովուրդր որ յուր ձայնեն, շարժումեն, ձևերեն եռանդագին գրգռվելով՝ կը հայտներ յուր ավյունը ծափահարությանց սաստկությամբ։ Թվեր իրեն լսել այն ահագին գոչյունը հանդիսականաց որ՝ կարծես ի մի ձայն վերածված, զինքն ի բեմ կը կոչեին դարձյալ որպեսզի երգե, զիրենք դյութե ու զգլխե վերստին։ Հայնժամ երևակայությունը կը տաքնար, կը ցնծար, կը ցնորեր, ու տեղեն ցայտելով կսկսեր երգել, բայց, ո՜վ պատրանք… յուր ձայնը զինքը կը մատներ, անկարողությունը կզգար, ու սրտամաշ վհատությամբ աթոռակին վրա իյնալով՝ կը մրմնջեր «Ավա՜ղ, ավերակ մ՚եմ միայն»։

Այդ հյուծալի տաղանդն ընտանեկան հարկին ներքև կապրեր չափավոր հարստությամբ մի՝ որ արդյունք էր յուր անցյալ փառավոր կենաց։ Մեռած էր յուր ամուսինր՝ չքնաղ Լուքրեցիան, որ իրեն նման թատերական արվեստի զավակ էր։

Շատ անգամ բեմին վրայեն հայտնված կեղծ զգացումներն իրականության կը վերածվին, ու թատերական կատակերգությունն էական տռամի կը փոխվի. նույնը հանդիպած էր Լեոնարտոյի։

Բեմին վրա սեր ձևացուցած էր նախ, ապա սիրած էր անհաջողությամբ, և վերջապես հաջողած էր սիրվելու։ Երբ հուսահատն