Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/265

Այս էջը հաստատված է

անկեղծ ազնվությունը, երկակողմանի վստահություն մի, ասոնք ամենքը նպաստեցին վերջապես երկու երիտասարդաց բարեկամությունը բարձրագույն աստիճանի հասցնելու քիչ ժամանակի մեջ։ Իրարու հոգին կը ճանչեին, իրարու սրտին գաղտնյաց տեղյակ էին։

Երվանդ՝ իբր երկրորդ որդի կը հաճախեր Լեոնարտոյի տունը, ու գրեթե հոն կանցներ բոլոր ազատ վայրկյանները։ Թառամյալ տաղանդը զնորածիլ տաղանդը կողջուներ, պատկառելի ծերությունը՝ զաշխույժ երիտասարդությունը։ Իսկ Ճուլիայի վրա կարծես ձգողական ազդեցություն մ՚ունեցավ Երվանդ։ Անասելի հրապույր մի զօրիորդն առ նա կը մղեր. անոր ազնվական ընթացքը, վայելուչ ձևերը, խոսակցության ճոխությունը, ազատամտությունը, զգոնությունը, վերջապես առնական գեղեցկությունն զարմանալի կերպիվ ներգործեցին յուր վրա։ Կույսն այն՝ սիրահար վսեմին և գեղեցկին, երազած իդեականը կը գտնար վերջապես։

Օրերն գեղեցիկ հանդարտությամբ կը սահեին իտալացի ընտանյաց և մեր հայ երիտասարդին համար։ Մերթ Լեոնարտո յուր անցյալ փառքերը կը պատմեր այլ և այլ երաժշտական հանճարից զանազան առավելությունները հանդիսացնելով. մերթ Երվանդ ու Վիրճինիո նկարչական ու գրական հրաշալյաց վրա կը վիճեին. և կամ Վիրճինիո ազատական երկեր կը կարդար այն եռանդյամբ և հուրով որ բնական է Իտալիո զավակաց, ինչպես և երբեմն Ճուլիան զգայուն ձայնիվ կերգեր արվեստին այն ամեն նրբությամբ՝ զոր ստացած էր ճարտար առաջնորդությամբը։ Լեոնարտոն զարմացմամբ կը դիտեր սակայն թե յուր աղջիկը ժամանակե մ՚իվեր զորավոր շեշտեր կուտար յուր երգոց։ Ոչ ոք, և ոչ իսկ Ճուլիան, այղ փոփոխության պատճառը կը հետազոտեր ու կը հասկնար։ Երբ նա յուր հանկուցիչ ձայնը կարձակեր՝ Երվանդ տարօրինակ կերպիվ կը հուզվեր, ու յուր հոգին կը թոչէր ի Պոլիս՝ յուր Սիրանույշին մոտ, ու այլ և այլ տպավորությանց կենթարկվեր մինչ հավարտումն երաժշտության։ Եվ երբ մոգիչ ձայնը կը դադրեր, անզուսպ եռանդյամբը կը շնորհավորեր զՃուլիան՝ որ սաստիկ կը հրճվեր այդ բուռն զարմացման արտահայտութենեն։ Օրիորդն քիչ կը խոսեր, մելամաղձոտ էր