բնությամբ և խիստ զգայուն։ Երբ յուր բարեկամությունը նվիրեր անձի մի՝ չկար զոհ որ ծանր երևար իրեն. նա սիրտ մ’ուներ որ բոլորովին սեր էր. կուզեր սիրել զոհվելու համար: Յուր հոգին չէր ճանաչեր շահասիրության նվաստ զգացումները ամուսնության մեջ. չէր փնտրեր ընկեր մի դյուրակեցի կամ փայլուն կյանք մ’ապահովելու համար անձին. այլ պարզապես կուզեր ամուսնանալ սիրելու համար ազնիվ սիրտ մի որ զինքն փոխադարձ անձնուրաց սիրով պիտի վարձատրեր։
Ճուլիայի սիրտը անգամ մի բաբախեց երիտասարդի մի համար որ իրեն մեծ համակրություն կը հայտներ, և որ ուզած էր անոր հետն ամուսնանալ։ Թեև երիտասարդը համակրելի էր իրեն և անոր ընկերակից ըլլալով փայլուն ապագա մի կը բացվեր յուր առջև, հանդերձ այսու հետն ամուսնանալու հավանությունը չտվավ անմիջապես՝ երիտասարդին բնությունը լավ ուսումնասիրելու ժամանակ ունենալու համար։ Կնոջ մի հատուկ նրբամտությամբ եբիտասարդուհին շուտով վերահասու եղավ թե նա առավել շողշողուն քան թե ազնիվ հանգամանք ուներ, թե անձնվիրության ցույցերու ներքև մեծ անձնասիրություն մի կը քողարկեր, ու պերճախոսությամբը մեծ թեթևամտությունը կը ծածկեր։ Մերժեց ամուսնական առաջարկը առանց որևէ բռնադատության հանդիպելու հորը կողմեն։
Անցած էր գրեթե մեկ ու կես տարի ու կուսին սիրտն ամլության մեջ էր. սոսկալի դատարկություն մի կզգար, դատարկություն՝ զոր Երվանդ ամբողջապես լցուց առանց ամենափոքր գիտակցությունն ունենալու, իսկ Ճուլիան իրեն համար մտերիմ քույրն էր, և կամ յուր քույրն էր պարզապես։ Եղբայրական ազնիվ և վայելուչ համարձակությամբ կը վարվեր անոր հետ, թեև կուսին վարմունքն այնչափ բնական չըլլար երիտասարդին նկատմամբ։ Կը վախնար օրիորդն քիչ մի շատ խոսելու թե մի գուցե յուր լեզուն կամ ձևերը մատնեին սրտին գաղտնիքը։ Կը դիտեր Երվանդի մեն մի շարժումը, կը ջանար գտնալ անոր խոսքերուն մեջ բառ մի, շեշտ մի որ փոխադարձաբար սիրվելուն վրա զինքն ապահովեր։ Բայց անոր հետևած րնթացքն առավել եղբայրական էր քան թե սիրահարական, որով Ճուլիա կը