Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/267

Այս էջը հաստատված է

մաշեր լռին, ցավն հինքն ամփոփելով՝ առանց որևէ խորհրդապահ մ՚ունենալու։ Ստույգ է որ երբ կույսը կերգեր, Երվանդ սաստիկ կը հուզվեր, ու անսովոր խանդիվ կը խոսեր իրեն յուր տաղանդին վրա, բայց այդ զարմացումն ու խանդը առավել արվեստին սիրույն կը վերագրեր քան թե յուր անձին։ Այո դառն վիճակին մեջ երիտասարդուհին կը տառապեր, կսպասեր ու կը հուսար։ Արդեն վեց ամիսե ի վեր յուր սիրտը կը հյուծեր առանց որևէ հառաջադիմություն մի հաստատելու ձևերուն մեջ Երվանդի՝ որ իրեն համար միշտ անձնվեր բարեկամ մ՚եղած էր։ Բայց որչա՜փ տագնապալի է բարեկամությունը սիրավառ հոգվո համար. սրտին բոցերը բոց կը պահանջեն, և ոչ թե բարեկամական մեղմ ջերմությունը, որ նույնչափ անտանելի է որչափ անտարբերությունը։

Երվանդ օր մի Լեոնարտոյին ներկայեց հիանալի գլուխ մի, որուն թե՛ զիմական և թե՛ արվեստական կատարելությանը վրա իրավ տուր զարմաղած էր Վիրճինիոն, և զոր ասոր դրդմամբը բերած էր հոն նույն օրը։ Թե՛ հայրն և թե՛ աղջիկն սքանչացան անոր իդեական գեղեցկության վրա, բայց սիրամոլ սրտի մ՚անհամբեր անձկությամբ Ճուլիան հարցուց թե արդյոք այդ պատկերր բնակա՞նեն օրինակված էր։

Այո՛,— ըսավ Երվանդ, անմեղ հպարտությամբ մի, և ինքզինքը մոռնալով սկսավ բնատիպ օրինակին թե՛ ֆիզիկական և թե՛ մտավորական ձիրքերուն վրա այնպիսի սքանչացմամբ խոսիլ որ Ճուլիան կանացի մտաց նրբությամբ անմիջապես գուշակեց թե Երվանդ սույն անձին համար սիրո մեծ զգացում մ՚ուներ։ Խեղճ աղջիկը կը զարհուրեր հասկացածեն, և սակայն իբր թե վերջին հարվածը տալու համար արյունոտ սրտին՝ Երվանդին հարցուց եթե իրեն մեկ ազգականը կը ներկայացներ այդ կենդանագիրը։

Դու այնքան սիրելի ես ինձ,— պատասխանեց Երվանդ,— որ չեմ վարանիր հայտնելու քեզ թե իմ հոգվույս հատորն է՝ այսինքն կենացս ապագա ընկերուհին է այդ։

Ողորմելի Ճուլիան այդ հարցմամբը դաշույնը սրտին խորը մխեց՝ զայն բազմիցս վերքին մեջ դարձնելով։ Կարծես թե սենյակը գլխուն վերև փլավ, թե ինքր ավերակ դարձավ։ Սակավիկ մի համբերեց յուր այլայլության, ու ոչ ևս կարող ըլլալով