Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/292

Այս էջը հաստատված է

Դարեհյանի է քանի որ բնավ որևէ անհանգստություն չէր պատճառեր իրեն, նույնիսկ գանգատ մի լսելու. նեղությունը։

Սիրանույշի կյանքը մութ փոս մ՚էր ուր և ոչ խնդության շող մի կը ժամաներ։ Յուր ընկերական հարաբերությունները խիստ սահմանափակ էին, նույնպես և յուր առանձին շրջագայությունները, քանի որ Դարեհյան նախանձոտ բնավորություն մ՚ուներ, ու կը կասկածեր ամեն հարաբերություններե։ Մանավանդ թե ոչ երբեք սիրած էր ընկերային պատշաճությանց հպատակիլ, այլ հաճույք գտած էր հացկատակաց ընկերության ու լկտի կանանց մթնոլորտին մեջ։

Սիրանույշ կը նայեր յուր խավարապատ սրտին մեջ և հոն կը տեսներ սիրո գերեզմանը. շուրջը կը դիտեր՝ և կը հանդիպեր ամուսնական լքման։ Կյանքն ահագին դատարկություն մ՚էր զոր սրբանվեր հիշատակ մի առավել ևս կընդլայներ։ Յուր վիշտն հոգվույն խորը կը թաղեր ու անցյալ երջանկության ավերները վրայե վրա դիզելով յուր հոգին այդ ցավոց կույտին կը հենուր։ Սուգն էր յուր ընկերը, ինչպես և ընթերցումն յուր միակ մխիթարությունը։ Կը կարդար այն պարբերականները որոնց վրա սքանչացած էր երբեմն Երվանդին հետ։ Կը բանար այն էջերն ուր անոր նշանակած մասնավոր տեղերը կը տեսներ տակավին. կը հիշեր, կը հուզվեր, ու կը սովորեր արիանալ կենաց հարվածոց դեմ մարդկության երևելի մարտիրոսությանց առջև։

Երբեմն տանը ծովեզերքին վրա նստելով մանկամարդ կինը կը նայեր ջուրերուն խորության ու կը մտածեր թե նույնչափ անհատակ էին և յուր վիշտերը։ Կը նայեր հեզասահ ալյաց որք լուսո փրփուրներ թավալելով կանցնեին կերթային, կը հիշեր թե նույնպես անցած էին յուր երջանկության պայծառ օրերը։ Երբեմն միայն կառքով լեռանց շրջագայության կերթար, ու ծառի մի ներքև կառանձնանար. շուրջը կը նայեր՝ ամայություն․ հոգվույն մեջ կը նայեր՝ ամայություն. «Ոչինչ, ոչինչ, կըսեր, իմ վշտերուս արձագանք տալու համար»։

Սիրանույշ կախորժեր առանձնանալ յուր բնակած ծովեզերյա տան դիմացի պարտեզին մեջ ուր զառ ի վեր մի լեռան կուշտը կը տաներ։ Հոն գեղեցիկ ճերմակ տաղավար մի կը ներկայանար որ հինգ սենյակներ կը պարունակեր ու պարզ