զգաց, և անձը կշտամբեց արձակած անեծքին համար։ Լացավ հորդառատ արտասվոք, ֆիզիկական ույժը փարատեցավ, անզգայության վիճակի մեջ անկավ գրեթե, կարծես յուր էությունն անգամ ոչ ևս կզգար։
Նույն միջոցին Վիրճինիոն սենեկեն ներս մտավ, ու արձանացավ յուր բարեկամին մահատիպ գեմքը տեսնելով։
Երիտասարդ ժամանակե մ՚ի վեր խոր տպավորությունը կը կրեր իտալացի օրիորդի մի ֆիզիկական շնորհաց, և յուր սիրույն մեջ մերթ երկնային վայելք կը գտնար, և մերթ դժոխային տառապանք․ օրիորդին առ ինքն հայտնած համակրական և կամ անտարբերության նշաններուն համեմատ։ Երիտասարդ իտալացին գաղտնի պահած էր սրտին բոցն յուր ընտանիքեն քանի որ ամուսնանալու վիճակի մեջ չէր, և մանավանդ թե յուր սիրուհվույն հողդողդ բնավորության զինքը կը հուսահատեցներ։ Մեն մի անգամ որ քմահաճ և փոփոխամիտ աղջիկն յուր ցուրտ ձևերուն կենթարկեր զՎիրճինիոն՝ սա յուր փոթորկահույզ հոգվույն արտասուքը Երվանդին գոգը կը թափեր միշտ։ Նույն օրը դարձյալ ալեկոծ սրտի մի դառն տուրքը կը բերեր յուր մտերմին, երբ շանթահար եղավ Երվանդին քանի մի ժամվան միջոցին մեջ կրած սոսկալի այլակերպությունը հաստատեց։ Թվեցավ իրեն որ քանի մի տարիներ անցած էին հայ երիտասարդին գլխուն վրայեն, այնչափ ցավը սև ակոսներ գծած էր դեմքին վրա։
Հանդեպ այս տխուր տես արանին Վիրճինիոն մոռցավ յուր վիշտը բարեկամին ամեն սփոփանք հայթայթելու մուտք։ Յուր հանկուցիչ ձայնը, վշտակցությանն անկեղծ արտահայտությունը ներգործեցին վերջապես Երվանդին վրա․ կյանքը տակավ առ տակավ սկսավ շրջան առնուլ յուր թմրյալ մարմնույն մեջ, սթափեցավ, ու կորուստն աչացը ներկայացավ բոլոր դարհոլրելի իսկությամբը։ Հազիվ կարողություն ունեցավ բարեկամին իմացնելու յուր կրած անդարմանելի հարվածը։ Վիշտերն որք հոգվույն վրա դիզված էին իբր սառնակույտեր՝ ամոքեցան մասամբ անձնվեր մտերմի ջերմ շնչույն ազդեցությամբ։ Գիշերն ի բուն Վիրճինիոն հսկեց անքուն՝ թշվառ Երվանդի վրա որուն աչեր են քունը խույս կուտար բոլորովին։
Երկրորդ առավոտ իտալացի նկարիչը յուր տունը վերադառնալով