Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/30

Այս էջը հաստատված է

օր մ՚ալ քու կարգդ կուգա, և գուցե ուրիշներն անտեր կը թողուս։ Ոչ ևս ունիս մայրենի անսահման և անխոնջ անձնվիրությունը․ ոչ ևս ունիս անոր հսկող նայվածքն որ ապաստան եղած էր կուսական շնորհացդ․ ոչ ևս ունիս հայրենի հովանին որո ներքև դու կ՚աճեիր, գո՛ղտը տունկ. ոչ ևս ունիս ամուսնո սիրտն իբրև նեցուկ կենացդ․ ոչինչ մնաց քեզ ասոնցմե, ոչինչ՝ բաց ի ավերակներե։ Բայց փոխանակ հոն աչքդ հառելու, նոր շենք մի կանգնե՛ անոնց վրա, և աղջկանդ վրա ամփոփե՛ այն զգացումներն որոնց երբեմն առարկա եղած էիր։ Սիրե՛ իբրև մայրդ որ սիրեց զքեզ, և աղջկանդ պաշտպանն եղի՛ր ինչպես յուր հայրը պիտի ըլլար․ սերդ կրկնապատկվելով պաշտոնդ ու հարգդ նույն չափով կը մեծնան։ Մեր տված խնամոց համեմատած տղայք կաճին և կը փոխարինեն մեր ծառայությունքը․ մայրենի անհոգությունն այդ գողտրիկ էակաց կորստյան պատճառն ըլլալով՝ անոնք ևս ուրիշներն ի կորուստ կը մատնեն օր մի, որովհետև չարն ամուլ չի մնար, այլ թունալից պտուղներ կը հասցնե մինչև որ արմատը ցամքի։

Ապագային երկնից վրա ոչ այլ ինչ կը նշմարես, կ՚ըսես, եթե ոչ սև կետ մ՚որ թվի քեզ մահագուշակ։ Փոխանակ ակնապիշ ըլլալու հոն, դարձու աչքերդ ուրիշ լուսավոր կետի, ապագային կամարը գիշերամած մնալու նախասահմանյալ չէ երբեք։ Բյուրավոր հուսո աստղեր կը փայլին անդ նաև անուշ և մխիթարիչ լուսով։ Ժիր գործունեությամբ և կամ վհատությամբ կենաց փայլը կամ մռայլը փոքր ի շատե հաստատելու կը նպաստենք։ Ազատ ես դու լույսը կամ գիշերն ընտրելու։


Մայտա առ Տիկին Սիրա

Տառապանք, վհատություն և մթություն, կենաց մեջ ահա ասոնք են իմ բաժինս. արտասուք և հառաչանք, ասոնք են իմ հաճույքս, սաստկապահանջ ընկերություն մի, այս է իմ ծնողքս։ Արդեն նա աչքերը բացած կ՚սպասե մեկ անխոհեմությանս՝ զիս դատապարտելու և հոշոտելու համար։ Ընկերությունն

8