որ զհայ նկարիչը յուր Ճուլիային դահիճը կանվաներ։ Սակայն ի՞նչպես կարելի էր ծերունվույն արհամարհել յուր սիրելի զավկին թախանձանքն երբ սա խնդրած էր իրմե որ յուր սիրած անձն յուր որդին նկատե։
Հետ մահվան Ճուլիայի՝ անոր հուսահատ հայրն արագաբար վար կիջնար կենաց աստիճաններեն․ և այդ բացահայտ կերպիվ կերևար մանավանդ այն չարագույժ ակոսներեն, որք ծերունվույն գունաբեկ այտերը կը փորեին։ Կարծես թե վախճանյալ կույսը հետը տարած էր հորը կենաց լույսը և թե սև գիշեր թողած էր ի փոխարեն:
Երիտասարդությունը կենսական ուժ ունի և ցավոց կը դիմադրե, բայց ապիկար ծերությունը շուտ կը հաղթվի վշտեն։
Օրերը կանցնեին աոանց Երվանդին սգույն սփոփում բերելու։ Օր մի երբ սովորականեն ավելի հուսահատած էր մեր վշտաբեկ երիտասարդը՝ այցելության գնաց Ճուլիայի գերեզմանին ինչպես սովոր էր գործելու, ու ծաղկանց փունջերով զարդարելու այն ցուրտ շիրիմը։ Հոն խիղճը մասամբ կը խաղաղեր, և տառապանացր մխիթարություն կը գտնար քանի որ աչացն առջև ուներ սիրո սուրբ նահատակ մի։
Խավարր սկսած էր տարածվիլ և ահավոր լռություն մի կը տիրեր ի վայր հավիտենական հանգստյան։ Եվ ոչ հառաչ մի կարձակեին շիրիմք՝ որք զերդ անթափանցելի անջրպետ կը կանգնեին ընդմեջ մահու և կենաց։ Եվ ոչ մրմունջ մ՚ունեին ալևոր ծառերն՝ որք իբրև խորհրդավոր պահապանք մահվան՝ անձայն կը հսկեին այն գերեզմանաց վրա ուր երիտասարդուհին յուր հույսը թողած էր, մայրն յուր ապագա երազները, մանկիկը կենացն արշալույսը, և ալևորն յուր դառն գիշերը:
Գերեզմանատունը կենաց մեծագույն վեպերը կը պարունակե՝ դյուցազնականն ինչպես և սիրայինները։ Ավազակը, քաջը, մոլությունը, առաքինությունը, փոքրությունը, մեծությունը, ամենքը հոն կը մերկանան իրենց բաղձանքներեն, երազներեն, խորհուրդներեն, փառասիրութենեն, և մարդը կը