Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/313

Այս էջը հաստատված է

դառնա անկորնչելի մաս բնության ընդհանուր ամբողջության հետ խառնվելով։

Բայց ոչինչ այնչափ ահավոր է որչափ մարդկային այն ավանդատեղին՝ երբ գիշերն յուր մութ վարագույրները կսկսի տարածել մարդկային կենաց մշտատև վերարկուին վրա, այդ երկու խորհրդավորությունքն իրարու միացնելով։ Այլայլյալ երևակայությունը կը կարծե հայնժամ թե մեն մի վեմ շարժուն ստվեր մ՚է որ հավիտենականությունը գլխուն վերև բերելով մահվան անթափանցելի գաղտնիքը հայտնելու կը հառաջադրե, որով մարմինը ակամա սարսուռ մի կունենա, և սիրտը ուժգին բաբախում մի։

Թեթե մթություն մի համածավալ տարածվելով առարկաներն անորոշ կերպիվ աչաց կը հանդիսանային։ Այդ սրբանվեր վայրը, խոր լռությունը, գիշերվան մոտենալը, ահավոր ազդեցություն մ՚ըրին Երվանդին վրա։ Մինչ դող ի սիրտ և ամենայն երկյուղածությամբ Ճուլիայի տապանին կը մերձենար, զանգված մի նշմարեց անդ առանձ էր. յուր հոգին ցավոց լավաներ կը թավալեր։ Բայց ինչ ըլլալը կարենալ որոշելու հետաքրքրութենե մղյալ, մոտեցավ անոր, ու ահաբեկ ճանչցավ զԼեոնարտոն ծնդրադրյալ, ու գլուխն ի հեց աղջկանն ցուրտ շիրմին։ Զարհուրած երիտասարդը զինքը կոչեց, բայց Լեոնարտոն ոչ ևս բառ մ՚ուներ արտասանելու․ վիշտը մեռուցած էր անմխիթար հայրը։

Երվանդ հիմ արած այդ երևութեն ծերունվույն սառնանաբեկ ձեռքերը կաշխատեր շունչովը ջերմացնելու ու կյանքը վերստին շրջել տալու, բայց ի զուր։ Երբ նկատեց ջանիցն ապարդյուն մնալը, «Ո՜հ, գոչեց հուսահատորեն, ահա՛ կատարած եմ երկու ոճրագործությունքս։ Բայց Ճուլիա՛, Լեոնարտո, անփույթ եղեք զի ես առավել թշվառ եմ քան զձեզ։ Դուք կը հանգչիք մինչ ես կայրիմ։ Վիշտն ի ձեզ դադրած է մինչդեռ անողոքաբար կը կեղեքե զիս։ Ճուլիա, երիտասարդությանդ գեղեցիկ ծաղիկները ձեռամբս փետտեցի։ Լեոնարտո՛, ծերությանդ փառքն ու մխիթարությունը քեզմե հափշտակեցի. սակայն ես մեկ վայրկենի մեջ կորուսի հույս, սեր, հանճար, ապագա։ Սիրո որբն եմ ինչպես և տաղանդին որբը. ճակատագրին դատապարտյալն եմ ես։ Մեն մի օր նա սրտիս