Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/315

Այս էջը հաստատված է

անուն երիտասարդ գաղղիացի մի որ սքանչելի գեղեցկությամբ օժտված էր, բայց անխիղճ, անսիրտ, անպատիվ ապիրատ մ՚էր։

Մինչ տակավին պատանյակ՝ հայրենի պարկեշտ հարկեն վռնտված էր նա յուր անառակ բարուց համար։ Իզուր հայրն՝ որ պատվակիր աշխատավոր մ՚էր, ամեն ջանք ըրած էր զինքն զգաստացնելու. իզուր բարեպաշտ մայրն արտասվաթոր և աղերսալից ձայնիվ զինքն քաջալերած էր ուսման կամ որևէ արվեստի հետևելու։ Բայց ծնողացն ամեն հորդորանաց և թախանձանաց հակառակ՝ Ալֆոնս անառակ բարեկամաց ընկերությամբ հառաջացած էր հետզհետե սրիկայության ու գողության ճամփան մեջ։ Մինչ տակավին քսաներկու տարեկան՝ երեք անգամ բանտարկված էր արդեն զանազան գողության համար։ Բայց յուր անօրենությանդ չափը լրացոլց երբ տասնևչորս տարեկան որբ աղջիկ մ՚առևանգելեն վերջը՝ մեկ կողմ թողուց զայն անպաշտպան և առանց օթևանի, և լքված զինքն որդեգրող ընտանիքեն։

Դատարանի կոչվեցավ գաղղիացի ապիրատը։ Բայց փոխանակ արդարության ատյանին առջև ներկայանալու պատժո վճիռն ընդունելու համար, հաջողեցավ նա վաճառական նավու մեջ՝ իբր պարզ նավաստի ծառայելով, Ասիո հեռաբնակ երկիր մ՚երթալ․ նավապետին հանձնարարությամբն առ հարուստ գաղղիացի վաճառական մի՝ Ալֆոնս ապրուստի միջոց մի հայթայթեց յուր անձին անոր ծառայելով։ Այնպիսի հանկուցիչ ձևեր ուներ նա, և այնպես գիտեր իրեն նպաստավոր եղանակավ երևալ, որ համակրություն կազդեր բոլոր անոնց որք իր հոռի վարմունքն կանգիտանային։ Եվ ինչպես կարողացած էր նավապետը գրավելու՝ նույն բախտն ունեցավ լուր նոր տիրոջը քով։

Թեև Ալֆոնսի հմտությունը կը պակսեր, սակայն յուր ճարպիկությամբն օգտակար անձ մի կը հանդիսանար։ Հաջողեցավ պատվակիր անձ մի հանդիսանալու յուր արվեստակյալ վարմունքովն, և հետզհետե տիրոջը վստահությունը գրավելով, փոքրիկ գումարներ սկսավ գողնալ որք աննշմարելի եղան նախ։ Բայց ամեն մոլություն հանդուգն կըլլա երբ անպատիժ մնալը կը հաստատե։ Ուստի գաղղիացին փոխանակ