քեզմով. զրո՞ մ՚ես որ հարգ կստանա միայն երբ ամուսին ըսված թվույն կը հետամտի. չունի՞ս սիրտ՝ զգալու համար, միտք՝ մտածելու, բանականություն՝ դատելու, կամք՝ գործելու։ Ամուսնությամբդ փայլուն վիճակ, ճոխություն, փառք և պատիվ ստացար։ Մահը հափշտակեց ամուսինդ և միանգամայն պաշտպանդ. այրի ևս սրտով և վիճակով. վայելած պատիվներդ մահն յուր հետ առավ տարավ, թողելով քեզ զավակ մի և ծանր պատասխանատվություն անունդ անարատ պահելու։ Դերդ կը փոխես, իբրև զոհ և հանդիսատես։ Ձևերդ կայլակերպես, կը նսեմանաս ոչ թե իբրև արտահայտություն մեծ վշտի, այլ զրկված ըլլալուդ պատճառով՝ ամուսնական պաշտպանութենեն որ զորությունդ կը կազմեր և որուն ներքև կը վստահանայիր մոլորություն մի քողարկել, նույնիսկ եթե սոսկալի հարկը պահանջեր զայդ։ Ուրեմն դաստիարակի՞ կը կարոտեիր գործելիքդ ուսանելու և պատշաճությանց սահմանին մեջ մնալու. և երբ այդ դաստիարակը կը պակսի ո՞չ ևս ես կարող առաջնորդվելու․ ուրեմն ուրիշի՝ և ոչ թե պատվասիրությանդ և պարտուցդ ազդեցությամբը կը գործեիր։ Ո՛վ որ ուժը հարտաքուստ և ոչ թե իրմե կը քաղե, տատանյալ վիճակի ենթակա է միշտ։ Լավագույն է տկար զորությունն որ ի մեզ է, քան թե մեծը որ ուրիշներե կը բղխի․ առաջինն այնպիսի կարողություն մ՚է որ մեր հայտարարած կորովույն և գործունեության չափով կը ներգործվի, և որուն տևողության չափը մեր կյանքեն կախում ունի։
Ազատ կ՚ապրեիր համեմատաբար, զի պաշտպան շուք մի կը հովանավորեր քեզ․ իսկ արդ ճնշված ես, ո՛չ կը խոսիս և ո՛չ կը գործես համարձակորեն. գիտե՞ս ինչ է պատճառը։ Վասնզի մինչև այսօր և ոչ մեկ պարագայի մեջ նախաձեռնության ոգին ունեցար, այլ սովորությանց և նախապաշարմանց գծած շավղին հետևեցար։ Այսօր բախտին կառքը զքեզ գետինը տապալած ըլլալով, անձդ տարբեր աշխարհի մեջ կը գտնես, ի՛նչ որ էիր՝ ամուսնովդ էիր. իսկ ին՞չ ես այսօր միայն քու անձնական ուժիդ հենած։ Միշտ մտածեցիր և գործեցիր հաստատված կանոններուն և այլոց ճաշակաց համեմատ. կարողացա՞ր երբեք հասարակաց կարծիքը դիմագրավելու ոչ