բացակայության ժամանակ։ Թեև ցուրտ կերպիվ կը վարվեր անոր հետ ու բնավ չէր զիջաներ օտարականի ընթացքը փոխել այն օրեն ի վեր որ յուր պատվասիրական զգացումը խիստ հարված կրած էր Ժանեթի ներկայությամբդ, հանդերձ այսու օտարականաց ու տանը մարդոց առջև տեսակ մի քաղաքականության կը դիմեր առ երևույթս՝ գրեթե յուր անցյալ դիրքը պահելով։ Իրավ է որ տանը սպասարկուք տեղյակ էին այն գայթակղալից հանդիպման Սիրանույշի և Ժանեթի։ Բայց անտարբեր ձև մի գործածելով է միայն որ մարդս կը հաջողի բանսարկու լեզվաց չարախոսությանց նոր սնունդ չտալու, և խռովասեր ակնկալություններն ի դերև հանելու։
Սիրանույշ մինչ տերևազարդ հովանյաց ներքև առանձնացած՝ օգոստոսի ցերեկյան ջերմության դեմ զովարար օդ կը փնտրեր, նշմարած էր անծանոթ երիտասարդ մի որ մերթ ընդ մերթ իրեն սեփականյալ բնակարանին շուրջը կը շրջագայեր․ դիտած էր մանավանդ անոր ակնարկներն որք պարտեզը շրջապատող ցած որմին վրայեն մինչև իրեն կը ժամանեին։ Առաջին անգամները պարզ հետաքրքրության վերագրեց այդ վարմունքը, բայց շուտ վերահասու եղավ թե վիպական նպատակ մ՚ունեին անոնք, ու հետին անտարբերությամբ պատասխանեց հրավառ այդ նայվածոց։
Ալֆոնս սքանչանալով Սիրանույշի զարմանալի գեղեցկության ինչպես և ազնվական շարժմանցը վրա, կը փափագեր անոր սրտին ճամփան գտնել թե զինքր վայելելու և թե յուր հարստության մասնակցելու նպատակով, ինչպես կը գործեր Ժանեթի նկատմամբ որուն համար սակայն կատարյալ անտարբերություն կզգար։ Սակայն ցավելով կը տեսներ թե հաջոդիվր դյուրին խնդիր չէր։
Ժանեթ սաստիկ կը նեղանար, նկատելով թե Ալֆոնսի մեքենայություններն ամենևին արդյունք չէին արտադրեր գրեթե երկու շաբաթե ի վեր, և թե համառ անտարբերությամբ կը պատասխաներ Սիրանույշ անոր սիրահարական ցույցերուն։
Ոչինչ այնչափ տաժանելի է անպարկեշտ կնոջ մի որչափ