առաքինության երևույթն որ իրեն նվաստությունն առավել ի լույս կը հանե յուր սիրողին առջև:
— Անշուշտ, կըսեր Ժանեթ, Դարեհյանի կինը սիրահար մ՚ունենալու է զոր Մելքոն կը ծածկե մեզմե, և այն է պատճառն յուր անտարբերության քու նկատմամբ։
— Չեմ կարծեր, կը պատասխաներ Ալֆոնս, զի և ոչ այցելու մի նշմարեցի մինչև զարդ։
— Բայը դու գիշեր և ցերեկ այն կնոջ հե՞տ կը բնակիս ամեն ինչ դիտելու համար. պիտի տեսնես որ ժամանակն ինձ իրավունք պիտի տա վերջապես, կըսեր Ժանեթ։
Ալֆոնս նկատելով որ հետևած ընթացքը բոլորովին ապարդյուն կը մնար՝ ուրիշ միջոցի մի դիմեց. ուստի նամակավ մի առ Սիրանույշ յուր շինծու սերն հայտնեց, յուր հուսահատությունը նկարագրեց, և վերջապես արձագանք մի խնդրեց յուր թախանձալից ձայնին։
Օր մի երբ Սիրանույշ գիրքն աոած գնաց յուր սովորական տերևաշեն հովանոցին ներքև նստելու, տեսավ նամակ մի զարմացմամբ. բացավ զայն, կարդաց ու հասկցավ թե անծանոթ երիտասարդին կողմանե ուղղված էր իրեն։ Սրտմտությամբ բորբոքեցավ նախ այդ հանդուգն ընթացքին առջև և ապա վախով գրավվեցավ։ Յուր ներքին դրդման անմիջապես անսալով՝ թե յուր անձն ապահովելու և թե այդ անծանոթին հույսերը բոլորովին ջնջելու համար ի հապճեպ թողուց յուր տաղավարն, ու ծովեզերյա տունը գնաց առանց քանի մ՚օր անկե բնավ շարժելու։ Բայց այդ կամավոր աքսորը սրտին սիրելի վայրեն՝ տխուր կերպիվ ներգործեց յուր վրան:
Խեղճ Սիրանույշն հեռի էր մորմեն՝ որ գրեթե բնակարանեն դուրս ելնելու անկարող էր, այնչափ հիվանդությունը տիրացած էր վրան՝ աղջկանը տարապայման վիճակեն հուզվելով։ Հեռի էր յուր Զարուհիեն որուն այցելությունները խիստ հազվագյուտ էին, մանավանդ որ նա ջանադիր էր միշտ Դարեհյանի չհանդիպելու, զի այդ մարդուն հպարտ ձևերն և գոռոզ կերպարանքը կարծես յուր խոնարհ վիճակը կարհամարհեին։ Հեռու էր Երվանդեն որմե երկար ժամանակե ի վեր