Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/333

Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ԽԲ․

Ալֆոնս նկատելով թե անկարող էր զՍիրանույշ գրավելու, ուրիշ միջոց մի փնտրած էր յուր նպատակին հասնելու։ Ուստի խորհուրդ ըրած էր Մելքոնին հետ տաղավարին անմիջապես քովի որմեն պարտեզն իջնալ գիշերը, գաղտագողի սպրդիլ մինչև Սիրանույշի սենյակն, ուր ինքն առանձին էր, նույն հարկին մեջ տեսակ մի որդեգիր աղջիկ մ՚ունենալով Մարիամ անվանյալ, և զՄելքոն իբր յուր սեփական պահապանը։ Իսկ մյուս երեք պարտիզպաններն՝ երեք առույգ և զինյալ մարդիկ, պարտեզին այլ և այլ կողմերը ցրված էին։ Չմոռանանք հիշելու միայն թե Մելքոն կատարելապես կիշխեր Մարիամին սրտին վրա, որով ինքը կը կարծեր թե անոր աջակցությանն ապահովապես կրնար ունենալ։

Կբ մակաբերվեր թե Սիրանույշ Ալֆոնսի հանկարծական ներկայութենեն այլայլելով պիտի աղաղակեր օգնություն խնդրելու համար Մելքոնեն։ Բայց այս անօրենն յուր աչալուրջ հսկողութենեն իբր թե դրդյալ՝ թույլտվություն ըրած պիտի ըլլար կասկածելի թված օտարականին մինչև տիկնոջ խուցն երթալու, որպեսզի ամուսնույն նկատմամբ մատնության ապահովությունն ստանա, և զինքն` իբր կին ուխտադրուժ մատնե յուր տիրոջը։ Պահապանները պիտի կոչեր հետո իրենց տիրուհվույն անպատվության հանդիսական ըլլալու, անոր աղաղակները վերագրելով զյուր հոմանին սպանելու համար ըրած սպառնալյաց։

Եվ պիտի ավելցներ թե ապահովապես այդ սրիկան պիտի մեռցներ եթե ազատ ըլլար հետամտիլ անոր՝ փոխանակ հանցավոր տիկնոջ մոտ կենալու, անոր հավանական փախուստը արգիլելու դիտավորությամբ։ Յուր խոսքերը պիտի հաստատեին հեռավոր դոփյունը ձիու մի որ արագընթաց արշավելով` այդ վայրերեն կը հեռացներ մարդ մի որ պիտի նկատվեր իբր հոմանին տիկնոջ, և որ պիտի նշմարվեր լուսնին արձակած ճառագայթից շնորհիվ։

Կը մնար Մելքոնին` Մարիամին աջակցությունն ստանալ ի հաջողություն յուր չար խորհրդոց, և այդ դժվարագույն եղավ քան ինչ որ կը կարծեր նա, վասնզի աղջիկն ընդդիմացավ