տունն իջավ, առանց աղջկանը դեմքին փոփոխությունը նշմարելու:
Կը ցավեր տիկինը պարագայի մի վրա որ իրեն փրկություն կը պատճառեր, վասնզի նույն գիշերն իսկ Ալֆոնս ու Մելքոն կը հուսային իրենց վատ խորհուրդը գործադրել Սիրանույշի վրա, որով դյուրին է ըմբռնել թե որպիսի տհաճության պատճառեց Դարեհյանի անակնկալ գալուստը նույն օրը:
Երվանդ Հռոմվեն մեկնելով զարմանալի անհամբերություն մի զգաց Պոլիս հասնելու համար։ Կարոտին տենդը կարծես թե զինքը կը մաշեցներ: Շոգեկառքով քաղաքներե կանցներ, շոգենավ կը մտներ, ջուրերուն վրայեն կը սահեր, բայց և առարկա մի յուր ուշադրության գլխավորապես արժանի կը համարեր զի անշարժ գաղափար մի կը տիրեր յուր վրան` այն էր յուր սիրելին տեսնելու գաղափարը։
Հետ ամուսնության Սիրանույշի՝ միտքը դրած էր Երվանդ ոչ ևս Պոլիս վերադառնալ։ Բայց երբ Վիրճինիոն համոզեց զինքն հակառակը գործելու, ահա հսկայաբար կը զարթնույր հինքն այն իղձը զոր մեռած կը կարծեր՝ այսինքն յուր մանկության երկիրը տեսնելու բաղձանքը։
Երբ Մարմարայի ծովը մտավ, հեշտությամբ բարևեց Պոլսո առաջին գյուղերը։ Բայց երբ հասավ Գատըքյոյի առջև, սիրտն այնպես կը բաբախեր որ կարծես թե պիտի պայթեր: Կը մտածեր թե որքան տարբեր էին յուր տրամադրություններն երբ վերջին անգամ նույն տեղերեն անցած էր։ Շոգենավր կը հառաջանար, ու ինքը կամրջակին վրա կեցած, թևերը կուրծքին վրա խաչաձև դրած՝ յուր դառն մտածությանց մեջ էր խորասույզ։
Հասան վերջապես Պոլսո նավահանգիստը. շոգենավեն փոքրիկ նավակի մեջ նետվելով կամուրջ ելավ Երվանդ, և հոնկե Գատըքյոյ գացող շոգենավը մտնելով հասավ հայն վար ուր թողած էր բոլոր յուր սրբազան առարկաները։
Մինչ սույն գյուղին փողոցներեն կը քայլեր դեպ յուր քրոջը