Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/339

Այս էջը հաստատված է

հանկարծ դուռը զարնվեցավ, բացավ զայն երիտասարդ կինը, ճիչ մ՚արձակեց յուր առջևը տեսնելով զԵրվանդ։ Ընդգրկեց զնա մեկ թևովը մինչ մյուսովը մանկիկը կը բռներ։ Երկու երիտասարդները զիրար համբուրելեն վերջը՝ երեքը միասին վեր ելան, մտան զվարթ սենյակ մի լի ծաղիկներով ու բուրմամբ, ուր ամեն ինչ պարզ էր բայց մաքուր։

Երվանդ քրոջը ձեոքեն զմանուկ առնելով նայեցավ անոր զմայլմամբ, համբույր մի դրոշմեց կարմիր այտիցը վրա, հառաչեց, և զայն քրոջը վերադարձնելով ըսավ.

– Քո՛ւյր իմ, գոնե՛ դու երջանիկ ես, և այդ մխիթարություն է ինձ։

– Բայց դու, եղբա՛յր իմ, որքա՜ն փոխված ես․ հիվա՞նդ էիր՝ արդյոք:

– Այո՛, ծանր կերպիվ հիվանդացա, և գուցե բարեկամիս խնամոց միայն կը պարտիմ այս կյանքս։ Տխո՜ւր պարգև,– հարեց խոր հառաչանոք։

— Ինչո՞ւ սիրտս կր խոցոտես, Երվանդ:

Հրանտ քիչ մի ևս նստավ Երվանդին հետ, հարցուց ճանապարհորդությանը պարագայից վրա և զայլոց, առանց որևէ ակնարկություն մ՚ընելու երիտասարդի տխուր արկածից, և ապա մեկնեցավ, երկուքն առանձին թողլով։

Երկու մտերմաց մեջ էլեկտրական հորձանք մի կանցնի զոր երրորդի մի ներկայությունը կոչնչացնե։ Երբ երկու սիրահոդ հոգիներ զիրար կը գտնեն երկար բացակայութենե վերջը, կարծես թե զգացմանց հորդություն մի կը գոյանա։

ԳԼՈԻԽ ԽԶ.

Անմիջապես որ Երվանդ առանձին մնաց քրոջն հետ սկսավ տեղեկություն խնդրել Սիրանույշի վրայոք։

Զարուհին սա միայն իմացուցած էր յուր թղթակցությամբը թե Սիրանույշ երջանիկ չէր, և թե հավատարիմ մնացած էր յուր անցյալ սիրույն հիշատակին։

Սիրված ըլլալու գիտակցությունը միակ մխիթարությունն է կարեվեր և լքյալ հոգվո մի համար, քանի որ մոռցված ըլլալու