Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/347

Այս էջը հաստատված է

– Լավ,— փութաց պատասխանել մեր երիտասարդն՝ որուն այնչափ փափագելի էր Սիրանույշի ներկայանալ առանց վկայի:

Չէր զգար նա թե զառ ի վեր այնչափ արագորեն ելած էր, և թե շունչը բռնվելու վրա էր, կը հառաջանար անհնարին անհամբերությամբ մինչև որ ալևոր ծառի մի ներքև նշմարեց, քիչ հեռավորությամբ, սպիտակազգեստ երևույթ մի որ քամակը կը դարձներ իրեն, և որուն խարտյաշ մազերն ուսերուն վրա կը ծփային։ Նա երկայն նստարանի մի վրա տարածված էր, գլուխը ձեռացը վրա հեցյալ, ու թվեր մտւսծությանցը մեջ խորասույզ

ԳԼՈԻԽ ԽԹ.

Երվանդ ճանչցավ Սիրանույշին ձևն ու մազերը. ոտքերն սկսան դողալ, կանգ առավ վայրիկ մի, մինչ աչերը բևեռած էին սիրեցյալ երևույթին վրա․ և ձեռքերը սրտին վրա դնելով կը ջանալ անոր բաբախումները մեղմել։ Համայն անձն առ այդ փափկասուն էակ կը ձգտեր, ճիգ մ՚ըրավ, թռավ դեպի վայրն ուր գեղանին նստած էր, ու հազիվ կարողություն ունենալով խոսելու։

— Սիրանո՛ւյշդ իմ,— մրմնջեց, անոր առջև ծնրադրելով։

— Ո՜վ Աստված իմ, դո՞ւ ես, Երվանդ, աղաղակեց մանկամարդն՝ անհուն ապշությամբ գրավված։ Վեր ցայտեց տեղեն ու Երվանդին ձեռքեն բռնելով ոտք հանեց զայն. երիտասարդն անհագաբար կը համբուրեր յուր սիրելվույն ձեռքերն անկարող ըլլալով որևէ բառ մ՚արտասանելու։

Սիրանույշ յուր քովը նստեցուց անայլայլելի ընկերն յուր սրտին, մինչ արտասուք յուր այտեբեն վար կը հոսեին։

Իրարու կը նայեին խորհրդավոր լռության պերճախոսում թյամբըչ իրարու փոխադարձ տեսությամբ հրճվելով։

Վերջապես Երվանդ զսպել հաջողելով հոգվույն բուռն եռանդն, ըսավ.

— Միշտ հիանալի ես, ո՜վ իմ կորուսյալ հրեշտակս։

Ապշությունը, և ուրախությունը, զորս ազդած էին հանկարծական գալուստն երիտասարդին՝ անկարող կընեին զՍիրանույշ