Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/348

Այս էջը հաստատված է

բառ մ՚արտասանելու։ Աչերն հառած յուր սիրելվույն վրա կը կարծեր երազել, ու ցավ ի սիրտ կը հաստատեր անոր այլակերպությունը:

— Սիրանո՛ւյշդ իմ, խոսե՝ որպեսզի լսեմ ձայնդ որմե զուրկ եմ երկու տարիե ի վեր,— կըսեր Երվանդ։

— Հե՛գ սիրելիդ իմ, որչափ փոխված ես, ավաղ, — մրմնջեց մանկամարդն հեծկլտանոք:

- Զիս արտաքսելովդ կյանքն ալ արտաքսեցիր ինձմե։ Ես կմախք մ՚եմ, իսկ դու միշտ հիանալի ես։ Իրավ է որ այտիցդ վարդերն անցած են, բայց գեղեցկությունդ ավելի իդեական է, ով պաշտելիդ իմ էակ։

– Եթե քեզ չափ փոխված չեմ, կերպարանքս կը ստե սրտիս։

Թե կարո՜ղ ըլլայի հոգվույս վիճակը հայտնելու, կը դատեիր անձամբ թե որչափ ողորմելի եմ ես, ավաղ։

Ամեն ինչ մեռավ հիս նայն վայրկյանեն որ անողոքելի բախտն զմեզ բաժնեց. հիշատակդ միայն կանգուն մնաց, և այդ խիստ նվազ է առ այդ սրտի մի համար որ սիրով կը հորդե։ Հիշատակն անցյալն է, և հոգին ներկայի կը կարոտի՝ թևերն ապագային բանալով։ Ինձ համար ներկա չկա և ապագան մեռած է։

— Խո՛սե, խո՛սե միշտ․ կարծես թե կյանքը կըսկսի շրջիլ ցամքած երակացս մեջ։ Դո՞ւ ես ուրեմն, աչերս չեն խաբեր զիս, Սիրանույշս ես։ Ո՛հ, բայց ոչ, ուրիշի Սիրանույշն ես։

— Այսինքն ուրիշ մի կենացս վրա կիշխե բայց ոչ սրտիս, զի սիրտս քուկդ է ի սպառ։

— Ի՞նչ օգուտ, քանի որ այն բացարձակ տերդ է մինչդեռ ես հեգ վտարանդին եմ։ Սիրանո՛ւյշ, ի՞նչպես քաջությունն ունեցար զիս զոհելու։

— Անձս, սերս, երջանկությունս, զքե՛զ, զամեն ինչ զոհեցի հորս խստութենեն զմայրս ազատելու համար․ և այդ զոհս կատարելու համար նույնիսկ մորս դեմ մաքառեցա, զի կուզեր ցավը իրեն պահել՝ և ինձ զերանություն թողուլ։

— Կը պատուհասեի զայն եթե հայրդ չըլլար։

Այդպիսի հրեշե մի ի՞նչպես հրեշտակ մի ծնավ։