- Կեցի՛ր, Երվա՛նդ, ո՜հ կը մեռնիմ ես։
Երիտասարդը տեսնելով ողորմելի վիճակը յուր պաշտելվույն, մոռցավ զյուր թշնամին, և ճիշտ ժամանակին հասավ գրկացը մեջ առնելու համար նվաղյալ մարմինը Սիրանույշի։ Այդ պարագայեն օգուտ քաղելով Ալֆոնս խույս տվավ երկու անգամ ատրճանակ պարպելով օդին մեջ՝ պարտիզպաններուն ուշը գրավելու համար։
Արդեն Մարիամ հասած էր յուր տիրուհվույն քով մինչ երկու հակառակորդ իրարու դեմ կը կռվեին, և անկեղծ վշտակցությամբ բարձրաձայն օգնություն կը խնդրեր պարտիզպաներեն։
Ատրճանակին պայթյուններն և աղջկան աղաղակները լսելով՝ սլարտիզպաններր փութացին գալու հայն վայր ուր չարագործություն մը կը մակաբերեին։
Սիրանույշ Երվանդին բազկաց մեջ էր տակավին նվաղյալ, և յուր սպիտակ հագուստին վրա կարմիր կայլակներ կային որք Երվանդին վերքեն կը հոսեին։
Պարտիզպանները տիրուհվույն վիճակը տեսնելով և կասկածելով թե երիտասարդն էր անոր աղետիցը պատճառը սպառնական ձևեր առին։ Բայց Մարիամ իմացուց սխալմունքին՝ հայտնելով թե ոճրագործը փախած էր որմին վրայեն: Մարդիկը չարադրուժին ետևեն արշավեցին, բայց շուտ վերադարձան իրենց ապարդյուն աշխատության վրա ողբալով, քանի որ ձիավորն արագընթաց կը փախչեր լեռնեն, և անհնար էր իրենց հասնելու անոր։
Նույն միջոցին Սիրանույշ կսթափեր ազատ օդին ներգործությամբ, ինչպես և Երվանդին ու Մարիամին խնամոց շնորհիվ։ Երբ աչերը բացավ, առաջին փնտրածն Երվանդն եղավ։ Սա անփույթ յուր վերքին՝ մահաբեր երկյուղ կը կրեր յուր սիրելվույն նկատմամբ։ Մանկամարդր անոր վրայի արյան շիթերը նշմարելով ճիգ մ՚ըրավ Մարիամին հասկցնել տալու համար որ անոր պետք եղած դարմանը հայթայթե շուտ։
Նույն պահուն Մելքոն վրա հասնելով յուր ծառայությունը մատույց, ափսոսալով յուր կարճատև բացակայությանը վրա, երբ նպատակ ունեցած էր, կըսեր, տիկնոջ մեկ հանձնարարությունը կատարելու։ Հուսահատության կեղծ ձևեր ցույց