Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/358

Այս էջը հաստատված է

չարիք մի հասուցած էր տիկնոջը և զինքը կտոր կտոր պիտի ընեի, երբ Մարիամ իմացուց թե…

— Թե ի՞նչ, շարունակե:

— Տե՛ր իմ, ինչպե՞ս ըսեմ…

— Խոսե՛ շուտ, կը հրամայեմ քեզ,— ըսավ Պ. Դարեհյան սրտմտելով։

Եվ մինչ Մելքոն խոսքերը կը ծամծմեր իբր թե չհամարձակելով եղածը պատմելու:

— Անպիտա՛ն դու, խո՛սե շուտ,— գոռաց Պ. Դարեհյան, տեղեն ելնելով և դեպ անոր քայլելով:

— Տե՛ր իմ, կերևա թե բացակայությանս ժամանակ այդ երիտասարդը ազատորեն կը վարվեր, երբ օտարական մի պարտեզին որմին վրայեն եղածը տեսնելով հեգներ է զանոնք ըսելով՝ «Պ. Դարեհյան շատ երջանիկ ըլլալու է կնոջը սրտին ընկեր ունենալով այդպիսի սիրուն երիտասարդ մի»։

Այդ խոսքերը լսելով, և իրենց սիրային վարմունքը վկա մ՚ունեցած ըլլալը հաստատելով՝ Երվանդ օտարականին վրա ուզեր է հարձակիլ․ բայց նա որմեն վար նետվելով հայ հակաոակորդին վրա հրոս տվել է, մինչ սա կը փորձե եղեր մյուսին բռնած դաշույնր ձեոքեն հափշտակելու անոր լեզուն պապանձելու համար։

Բայց տիկինը նկատելով թե Երվանդ վտանգի ենթարկված էր դեպ անոր ընթացեր է ամեն վտանգ արհամարհելով, և աղաղակելով,

— Երվանդ, եթե մեռնիս, ես ևս կը մեռնիմ։

— Թեև հայ սրիկային թևը վիրավորյալ, ու թեև անզեն՝ կաշխատի եղեր մրցիլ տակավին, բայց տիկնոջ աղերսագին ձայնը լսելով սուրացեր է առ այն՝ և զինքը գրկացը մեջ առնելով բավական ժամանակ նվաղյալ պահեր է այնպես։

Նույն միջոցին հարձակող օտարականը փախչելու հաջողեր է հակառակ ջանիցն մեր պարտիզպանաց որք ատրճանակի պայթյուններ ու Մարիամին ճիչերը լսելով վազեր են ի վայր կռվույն։ Զայս ամենայն Մարիամ պատմեց ինձ, ու պարտիզպաններն հաստատեցին ձիավոր օտարականին փախուստը։