Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/359

Այս էջը հաստատված է

Դարեհյանի երեսին գույնը այնպես դեղնեցավ որ կարծես թե դիակ մ՚էր։

— Ի՞նչ ըրիք այդ հայ սրիկան,— հարցուց Դարեհյան, հրացայտ աչոք։

— Տե՛ր իմ, տաղավարն է տակավին, տիկնոջ քով։

- Ո՜վ անպիտաններ․ ձեզմե և ոչ մեկն ուրեմն մարդ եղավ զայն սատկեցնելու համար։ Այդպե՞ս էր ուրեմն ձեր հավատարմությունը, ամենքնիդ ալ կորեք։

— Տե՛ր իմ, հավատարմությանս արհամարհեց ամենայն վարձատրություն որ խոստացվեցավ ինձ լուռ մնալու համար։ Եվ եթե թողացի որ այդ լիրբ երիտասարդը տիկնոջ տունը բնակի, պատճաոն այն էր որ դուք անձամբ զինքը տեսնեք, քանի որ գիտեմ թե կանայք ճարտարամիտ են եղածն ուրանալու և զիս իբր ամբաստանիչ ներկայելու։ Դուք որո՞ւ պիտի հավատայիք, տե՛ր իմ, տիկնո՞ջ թե ինձ․ մանավանդ երբ աղքատաց վկայությունն ոչինչ է հարստաց առջև։

ԳԼՈԻԽ ԾԲ.

Պ․ Դարեհյան հուր բոց դարձած գնաց դեպի կնոջը բնակատեղին նույն միջոցին որ Երվանդ կը պատրաստվեր մեկնելու հոնկե։

Երբ Սիրանույշ իմացավ Մարիամեն ամուսնույն մոտենալը չարաչար հուզվեցավ․ իսկ Երվանդին համայն ատելությունն արթնցավ։

Պ. Դարեհյան կնոջը սենյակը մտնելով գտավ զինքն արյունաներկ զգեստով. քովը երկու սպասուհիք կեցած էին, և քիչ մի հեռու՝ Երվանդը։ Յուր խոժոռ հայեցվածքը Սիբանույշեն երիտասարդին ուղղվեցավ։

— Ո՞վ է սա,— հարցուց կնոջն արհամարհանոք, Երվանդի ակնարկելով։

— Եղբայրս է, պատասխանեց անվեհեր կերպիվ Սիրանույշ, մինչ աղախիններուն նշան կըներ որ սենեկեն դուրս ելնեն։

— Լավ ևս սիրահարս է, ըսե, անպարկեշտ դու կին,—