Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/361

Այս էջը հաստատված է

ևս զինքն ուրանա՝ ես կը մնամ իրեն ծառայելու, և զինքը պատվելու համար իբր թագուհիս։

— Գիտեմ, պարո՛ն, որ ձեր երկուքին փափագածն ալ այն է։ Բայց Սիրանույշ շուտով կը ձանձրանա քու աղքատութենեդ, և ափսոսալով տանս մեջ վայելած ճոխությունը շուտ կսկսի փնտրել։

— Տեսնենք սակայն եթե այդ ճոխություններդ զինքն երջանիկ ըրա՞ծ են։

— Ուրեմն քեզ հաղորդած է յուր սրտին գաղտնիքը։

— Եվ ին՞չ զարմանք եթե այնպես գործած է իսկ։ Սիրանույշ մանկությանս ընկերն է, քույրս է այն։

— Արդյո՞ք վարմունքով եղբայր մի քրոջը հետ կը շարժի օտար հանդիականաց գայթակղություն ազդելու չափ։

— Սուտ կը խոսիս,— գոչեց Երվանդ, սաստիկ զայրույթով։

— Ի՞նչ է ուրեմն այդ արյունը սա կնոջ հագուստին վրա, ապիրա՛տ։

— Արյունը հայտարարություն մ՚է թե լիրբ օտարական մի որ զՍիրանույշ անհանգիստ կըներ անպատկառ վարմունքովը՝ արժանավայել պատիժը պիտի ստանար եթե զենք մունենայի ձեռացս մեջ։

Ես քեզմե տեղեկություն չեմ խնդրեր․ շուտ դուրս ելիր այս խուցեն եթե չես ուզեր ուրիշ եղանակով վռնտվիլ։ Ես քեզ հետ գործ չունիմ, ասոր հետ հաշիվ ունիմ կարգադրելիք,— ըասվ, յուր կինը ցույց տալով։

— Եվ ի՞նչ կը կարծե՛ս գործել, պարո՛ն։

— Եվ տեր եմ գործելու, ըստ իրավանց նախատյալ ամուսնո, քեզ համար տալու պետք չեմ տեսներ։

— Եվ դու կը կարծես թե անմեղությունը հրեշի որկորին զոհ ըլլալու պիտի հավան՞մ երբեք։

— Երվանդ,— գոչեց Սիրանույշ,— հանուն մեր անարատ զգացմանց թող այս խուցը ու մեկնե։ Իբր շնորհք, իբր առհավատչյա մեր բարեկամության կը խնդրեմ զայդ քեզմե։

— Եվ ո՞վ ունիս զքեզ պաշտպանելու,— հարցուց Երվանդ։

— Անմեղությունս։