խոստանալով մշտատև հավատարմություն։ Ինքն աղքատ էր և հայրս հարուստ։ Յուր աղքատությունը ինձ համար թերություն մի չէր, և ես պատրաստ էի իրեն բախտակից ըլլալու եթե հայրս նույն ձևով ըմբռներ կենաց խնդիրը։
Երվանդ նկարչական տաղանդ ուներ, որոշեցինք ուրեմն որ Հռովմ երթա կատարելագործե զայն, յուր հանճարովն ընկերական վայելուչ դիրք մի պատրաստելով ինքն իրեն, և զիս ստանա իբրև մրցանակ յուր աշխատությանց։
Զարուհվույն հարսանյաց գիշերն իսկ երբ մենք սուրբ ուխտը կընեինք իրարու հավատարիմ մնալու, դու զիս տեսար, և օր մի՝ խնդրեցիր զիս հորմես ի հարսնություն։ Հայրս հավանեցավ առաջարկդ ընդունեք առ անց իմ հաճությունս ստանալու: Բայց երբ յուր որոշումն իմացա, ընդդիմացա սաստիկ: Հայրս վշտացավ, սրտմտեցավ, սպառնացավ, սակայն ես մերժմանս մեջ հաստատ կեցա։
– Այնպես որ վերջապես հոժարակամ հաճեցար։
– Կը սխալիս, հոժարակամ չհաճեցա՝ այլ իբր որդիական սիրո ողջակեզ զոհվեցա։
– Զայդ չեմ հասկնար։
Կը հասկցնեմ եթե քիչ մի համբերես, մանավանդ թե չընդհատես: Հայրս զքեզ փեսա ունեիր իրեն մեծ փառք կը համարեր քանի որ հարուստ էիր և տիտղոսներ ունեիր. իսկ մայրս՝ որ երջանկությանս միայն նախանձախնդիր էր, նեցուկ կանգնեցտվ ինձ հորս դեմ, և այդ վամրունքովը յուր ամուսնույն հարստահարությանց առարկա եղավ։ Հայրս իմ աննկուն կամքս բռնաբարելու դիտավորությամբ զմայրս նախատալից խոսքերով հարվածեց։ Ծանր թվեցավ ինձ այդ մայրենի մարտիրոսությունը. սաստիկ հուզվեցա ու հիվանդացա։
Մայրս կասկածելով թե կյանքս վտանգի մեջ էր, տքնելով, վարանելով, վախնալով, ինքն ևս հիվանդացավ, այնպես որ մահվան դուռը հասավ, ու բժիշկներն ամեն հույս կորուսին։ Անձս մորս դահիճը համարելով ուխտ ըրի զոհվիլ եթե նա ի կյանքս վերադառնար։ Մայրս առողջացավ, և դու եղար իմ բախտիս տերը։
– Բայց ոչ սրտիդ, ըսել կուզես։