— Տեր իմ, ոչինչ կը ծածկեմ։
Պիտի զղջաս զի զքեզ գործակից պիտի նկատեմ հանցավորին։
— Իբր հանցավոր թե այժմեն զիս պատժեք առանց տրտնջանաց ձեր հրամանին կը հպատակիմ։
Դարեհյանի սրտմտությունը չափ չէր ճանաչեր ալ։
Սոսկավիթխար ու ահարկու կերպարանոք դաղմատացի մ՚էր Պ. Դարեհյանի դռնապանր։ Դաղմատացվոց հավատարմությունն իրենց տիրոջը նկատմամբ մինչև անձնուրացության վերջին կետը կը հասնի, գուցե օր մի նույնչափ մեծ վրեժխնխրության զգացման վերածվելու համար, երբ համարին թե անիրավության զոհ են իրենք։ Արդ Պ. Դարեհյանի դռնապանը կատարյալ դաղմատացի մ՚էր յուր հանգամանոքն, հետևապես կասկածանաց բնավ տեղի չէր տար եթե Մարիամ անոր խիստ հսկողության հանձնվեր։ Ողորմելի աղջիկն այդ դռնապանին հսկողության հանձնվելով առանձին սենյակի մեջ բանտարկվեցավ․ նույն հսկողության ներքև մտավ նաև Մելքոն։
Պ. Դարեհյանի կասկածները կնոջը նկատմամբ սաստկացան քանի որ Մարիամ կը մերժեր որևէ խոստովանություն մ՚ընելու և կը կասկածեր թե գուցե կաշառված էր։
Հարցաքննությունը և բանտարկությունը կը կատարվեր Սիրանույշի տխուր արկածից հաջորդող առավոտուն։
Պ. Դարեհյան այցեություն չըրավ կնոջը քանի որ չէր կարողացած ստուգել անոր անբասիր կամ հանցավոր ըլլալը։ Այս խառնաշփոթության մեջ վախնալով սխալ քայլ մ՚առնելու, որոշեց ի հապճեպ չգործել․ այլ ամենայն զգուշությամբ զործը քննել առանց ի նանիր գայթակղություն հարուցանելու։ Հետևապես գնաց Ժանեթի քով քիչ մ՚սփոփանք գտնալու յուր նեղանալի վիճակին։