գարնանային ծաղիկ կենաց շրջակաները կը գեղեցկացնե. հետևանքն է սիրո նշուլի՝ որ արշալույսն է սրտի․ պատրանաց թե կանչի՝ որ հրեշ մ՚է և սևաթույր գերեզման կը կրե գլխուն վերև։ Մեն մի արտասուք, մեն մի ժպիտ, մեն մի նշույլ սիրո, մեն մի թառանչ պատրանաց՝ կենաց վեպին մեկ մասը կը պարունակե. ինչո՞ւ կը գանգատիս եթե օտար աչքը չի կրնար ամփոփել այդ վեպին ամբողջությունը։ Բայց նախ ըսե ինձ, կը ճանաչե՞ս զայդ դու ինքնին․ ի հաշիվ առի՞ր արդյոք այն ամեն լուսասփյուռ հետքերն որ ուրախությունը թողուց սրտիդ մեջ․ դիտեցի՞ր թե որքան ավերեցավ հուսո ծաղիկը զոր քաղեցիր և թաղեցիր հետո սրտիդ գերեզմանին մեջ՝ ինքնին մնչելով «Ավեր մ՚ավելի, կենաց մասունք մի նվազ»։ Ի հաշիվ առի՞ր բոլոր երջանկության երազներդ, և թե քանի անգամ հայեցվածքդ ի վեր բարձրացուցիր, անդ գտնելու համար գուցե ինչ որ կը պակսեր քեզ ի վայր։ Ի հաշիվ առի՞ր թե քանի արտասուք հոսեցան աչքերեդ։ Ըսե, հաշվեցի՞ր զայս ամենայն։ Ոչ անշուշտ. կանգիտանաս անոնց թիվն, և իզուր պիտի ջանաս գիտնալու։ Վշտի մեն մի բաբախումը կոչնչանա սրտին անշուք փոսին մեջ, մինչդեռ յուր հաջորդը թվի լինել անոր տխուր շարունակությունը։ Կրնաս միայն ուրախության փայլակները նշանակել․ սակայն հազիվ հազ կսկսիս թվարկել զանոնք, որ ահա լեղի արտասուքը կը ջնջե նույնիսկ անոր հիշատակը։ Ոչ, դու ինքնին չես ճանաչեր սրտիդ հրճվանքը, տխրությունը և բաղձանքը։
Ըսե, գիտե՞ս ինչ կամիս․ կարծես թե գիտես, բայց որքան կը սխալիս. կը դիմես միշտ դեպի անկարելին․ երբ նպատակիդ հասնիս աչքերդ կը դարձնես անտարբերությամբ, և նորանոր իղձերով կը համակվիս, որք արժեք մ՚ունեին քեզ համար ցորչափ անգործադրելի են և հեռավորության մեջ կը տեսնես զանոնք, զի ի մոտուստ իրենց հսկայաձև չափերը կը կորսնցնեն։
Կյանքը շղթա մ՚է որուն օղակները մեր բաղձանքներեն կը կազմվին, որչափ այղ բաղձանքներն իրականանան, նոյնչափ ալ նորանորներ կը ծնանին. մահը կը ջախջախե վերջապես այդ շղթան երբ տակավին վերջին օղակին հասած չենք։ Կտրե